«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի. Ավանեսյան

Առողջապահական

Ընթացիկ տարում իրականացվել են վերարտադրողական, մայրական և երեխաների առողջության բարելավման միջոցառումներ: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Առողջապահության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գյումրու ԲԿ-ում պիլոտային կարգով ներդրվել և իրականացվում է պրենատալ սքրինինգ` մարզի բոլոր հղիների համար, ինչը կբարելավվի մինչծննդյան ախտորոշման իրավիճակը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիմնադրվել է ապագա «Պտղի բժշկության կենտրոնը», և  մեկնարկվել են շինարարական  աշխատանքներ արտամարմնային բեղմնավորման կենտրոն ունենալու նպատակով: Մշակվել  է ադրենագենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիրը, որը կներդրվի 2024թ. սկզբից Երևանում, այնուհետև կընդգրկվեն բոլոր մարզերը: Սքրինինգի միջոցով կհայտնաբերվեն բնածին մակերիկամային հիպերպլազիա ունեցող նորածինները, արդյունքում կնվազի դրա հետևանքով նորածնային մահացությունը` ի շնորհիվ ծանր ձևերի վաղ հայտնաբերմանը մինչև մակերիկամային կրիզի զարգանալը:

2023 թ. կրկնակի նվազել է մայրական մահացության ցուցանիշը, նաև «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի» թիրախ հանդիսացող մեռելածնության ցուցանիշը, որը մինչ 2020թ.  ստաբիլ տատանվել է 16-19 պրոմիլի (600-850 դեպք) շրջանակներում, իսկ այսօր չի գերազանցում 11,2-ը:

2023թ. նոյեմբերի 30-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ծնունդների թիվը (32926` ավելացել է  336-ով): Անպտղության հաղթահարումը երկրի կարևորագույն թիրախներից է, միաժամանակ այն ծրագրերից է, որն ունի չափազանց մեծ պահանջարկ բնակչության շրջանում: Հաշվի առնելով այս ամենը, 2023թ. հունվարից ծրագրին հատկացված ֆինանսավորման կտրուկ աճի շնորհիվ, աննախադեպ ընդլայնվել են շահառուների խմբերը: Ծրագրի մեկնարկից մինչև նոյեմբերի 30-ը ծնվել է 368 երեխա, որից 54-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում: Թվարկված միջոցառումները միտված են մեկ նպատակի` հասնել ոլորտային ռազմավարություններով սահմանված թիրախներին:

Անդրադառնալով վերարտադրողական առողջության թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տարիքային քաղաքականության հետ կապված համո՞զված ենք, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում, որովհետև շատ են լինում դեպքերը, մանավանդ ես նամակներ, դիմումներ եմ ստանում: Հատկապես զոհված զինծառայողի ընտանիքներում տարիքային սահմանափակումների հետ կապված խնդիրներն առավել սուր են հնչում: Մենք այդտեղ համո՞զված ենք, որ մեր քաղաքականությունները ճշգրիտ են»:

Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ ուղարկել են Ազգային ժողով: «Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի»,- նշել է նախարարը:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան