Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջաններում
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 22-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի 12-ից-80 համարների և նրբանցքի, Նար-Դոսի 1-ից-40, Խորենացու 28-ից-240 համարների և 2-րդ, 3-րդ, 4-րդ փակուղիների, Մյասնիկյան 1-15 համարների,
Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի, Օստրովսկու, Որմնադիրների, Բուռնազյան, Լ.Լիսինյան, Միչուրինի, Աճեմյան, Երկաթգծի, Բեռնակիրների փողոցների և նրբանցքների, Սասունցի Դավիթի 13, 70/1, 70/2, 70/3, Մուրացանի 1-30, Սուվորովի 1-30, Լ.Մելիքյան 1-30 համարների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

