Արվեստը տաքացնում է անգամ ամենացուրտ ձմռանը․ CAF 2023
Մշակութային
Օրերս Երևանում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց CAF (CristmasArtFair) 2023 տոնավաճառը, որի շրջանակներում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ շրջայց՝ համադրող Եվգենի Ռիմկևիչի հետ։ Տոնվաճառում ցուցադրված նկարներն ընտրված էին ռուս և հայ նորահայտ նկարիչների գործերից՝ անձամբ համադրողի կողմից։ Շրջայցի ժամանակ նա խոսեց նկարների ընտրության մասին և պատասխանեց այցելուների հարցերին։ Փոքրիկ զրույցում Եվգենին նշեց, որ գործերն ընտրվել են այն սկզբունքով, որ ցուցադրությունը չբաժանվի առանձին մասերի, այլ դիտվի որպես մեկ ընդհանուր օրգանիզմ, և ամեն նկար լրացնի մյուսին։ Գործերից յուրաքանչյուրը փոխանցում էին առանձնահատուկ էներգիա և տրամադրություն։ Հյուրերի կողմից հնչեցին շատ տարբեր և հետաքրքիր կարծիքներ։ Տոնավաճառը նաև հնարավորություն էր տալիս այցելուներին գնել ներկայացված գործերը։
Նմանատիպ ցուցադրությունները հնարավորություն են հանդիսանում սկսնակ արտիստների համար դառնալ ավելի փորձառու և համարձակ, ներգրավում են երիտասարդ սերնդին անծայրածիր արվեստի աշխարհ և փորձում են տալ մարդկանց հոգևոր սնունդ, ինչի պակասն այսօր այդքան ունի հանրությունը։
Դավիթ Բաղրամյան
https://iravunk.com/sim/?p=272206&l=am/