Նոր մեծ թալան Երեւանում
ՀասարակությունԱհա, թե ինչ նոր գնացուցակ է առաջարկում նիկոլյան խունտան, որ մարդիկ կարողանան Երեւանի փողոցներում կայանել: Ընդ որում, թեեւ 9 տոկոս ձայնով քաղաքը գրավողները համոզում են, թե ամեն ինչ անում են, որ մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափեն, սակայն իրոնց իսկ գնացուցակն է այդ սուտն ապացուցում: Բ գոտի կոչվածն ամենեւին էլ մայրաքաղաքի կենտրոն չէ, սակայն այստեղ կայանելու վարձերը կրկնապատկում են: Եվ, հաշվի առնելով, որ կայանատեղիների համար հիմնական փողը գալիս է անհամեմատ ավելի մեծ տարածք զբաղեցնող Բ գոտուց, քան սահմանափակ տարածվածությամբ Ա գոտուց, հասկանալի է, որ հիմնական խնդիրը հենց Բ գոտու վճարների կրկնապատկումն է: Ա գոտու անվան տակ աղմուկ են բարձրացնում, որ վերջում, որպես «կոմրոմիս», հասնեն Բ գոտու վճարների կրկնապատկման:
Դե, սա լավ առիթ է եւս մեկ անգամ հասկանալու համար` ավագանիում մեծամասնություն ունեցող ընդդիմությունը իրո՞ք այդպիսին է, թե՞ վատ քողարկված նիկոլյան ենթականեր:


