ֆուտբոլի լեգենդները Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների մասին
Սպորտ
«Արարատ 73»-ի լեգենդեներից «Իրավունքը» հետաքրքրվել է, թե ո՞ւմ են տեսնում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում` գործող ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, թե՞ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզն:
«Արարատ 73»-ի հայտնի ֆուտբոլիստ ՍԵՐԳԵՅ ԲԱՆԴԱՐԵՆԿՈ
-Ո՛չ ուզում եմ մասնակցեմ, ո՛չ խոսեմ, որ էլ կարծիք հայտնեմ ո՛չ մերօրյա ֆուտբոլից, ո՛չ էլ թեկնածուներից: Ֆուտբոլի ֆեդերացիան մեզ մի անգամ չի զանգում, անգամ տարեդարձ չի շնորհավորում, ես ինչ խոսեմ այդ կառույցի մասին, ասելիք չունեմ որեւէ մի թեկնածուի մասին:
«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ
-Ոչինչ չունեմ այդ հարցով մեկնաբանելու, բացարձակ ոչինչ:
https://iravunk.com/sim/?p=272099&l=am/