Հնդիկները ՀՀ-ում ինչպես տանը

Թեմա

ՀՀ-ում գտնվող հնդիկ­նե­րը 30.000-ից քիչ են, նրանք աշ­խա­տան­քա­յին միգ­րանտ­ներ են։ Օ­րեր ա­ռաջ ԱԺ-ում լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցում ա­սաց է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Վա­հան Քե­րոբ­յա­նը։ Քե­րոբ­յա­նը ման­րա­մաս­նեց, որ հնդիկ­նե­րը ՀՀ-ում ընդգրկ­ված են տար­բեր ո­լորտ­նե­րում՝ շի­նա­րա­րութ­յուն, գյու­ղատն­տե­սութ­յուն, ծա­ռա­յութ­յուն­ներ։ Ըստ նա­խա­րա­րի՝ այն­պես չէ, որ Հնդ­կաս­տա­նից բարձր ո­րա­կա­վո­րում ու­նե­ցող մաս­նա­գետ­ներ են գա­լիս, նրանք ցածր ո­րա­կա­վո­րում ու­նե­ցող մաս­նա­գետ­ներ են եւ այս­տեղ բան­վո­րա­կան աշ­խա­տանք­ներ են կա­տա­րում։

Ի­հար­կե, Քե­րոբ­յա­նը հնդիկ­նե­րի մա­սին պետք է որ լավ ի­մա­նա․ ըստ տար­բեր խո­սակ­ցութ­յուն­նե­րի, նա­խա­րա­րի անձ­նա­կան բիզ­նես­նե­րում այդ աշ­խա­տու­ժը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի մեծ դեր է կա­տա­րում։ Բայց մեկ է, նրա ներ­կա­յաց­րած 30 000 թի­վը եւ հնդիկ­նե­րի զբաղ­վա­ծութ­յան հար­ցը միայն հար­ցե­րի տե­ղիք է տա­լիս` հաշ­վի առ­նե­լով, որ նրանց ար­դեն կա­րե­լի է հան­դի­պել ա­մեն քայ­լի:

­Բայց ե­թե ան­գամ այդ թի­վը ճիշտ է, մեկ է, է­լի հար­ցե­րի պա­կաս չկա: Այս­պես, հնդիկ­ներն ար­դեն սկսել են աշ­խա­տել գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում` շար­քա­յին հա­վա­քա­րար­նե­րից սկ­սած, ա­ռա­քիչ­նե­րով, ան­գամ` գե­րեզ­մա­նա­փորն­ե­րով վեր­ջաց­րած: Մինչ­դեռ, ըստ Վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեի մեզ փո­խան­ցած տվյալ­նե­րի՝ աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեութ­յան հիմ­քով այս տար­վա ա­ռա­ջին կի­սամ­յա­կում ՀՀ-ում բնա­կութ­յան ի­րա­վունք է ստա­ցել Հնդ­կաս­տա­նի 382 քա­ղա­քա­ցի, նրան­ցից 18-ը՝ կա­նայք։ Իսկ այս տար­վա 1-ին կի­սամ­յա­կի վեր­ջի դրութ­յամբ Հա­յաս­տա­նում աշ­խա­տան­քի հիմ­քով վա­վեր կա­ցութ­յան կար­գա­վի­ճակ կամ բնա­կութ­յան օ­րի­նա­կա­նութ­յու­նը հա­վաս­տող տե­ղե­կանք ու­նե­ցող 725 հնդիկ կա, 38-ը՝ կա­նայք։

­Նա­խորդ տար­վա ա­ռա­ջին կի­սամ­յա­կում Հա­յաս­տա­նում աշ­խա­տան­քի հիմ­քով կա­ցութ­յուն ստա­ցած հնդիկ­նե­րի թի­վը 232 է, իսկ ար­դեն իսկ կա­ցութ­յան ի­րա­վունք ու­նե­ցող հնդիկ­նե­րի թի­վը նա­խորդ տար­վա հու­լի­սի 1-ի դրութ­յամբ 786 է ե­ղել։ Դա փաս­տում է, որ թեեւ պաշ­տո­նա­պես շուրջ հի­սուն տո­կո­սով ա­վե­լա­ցել են հնդիկ­նե­րը հա­յաս­տան­յան աշ­խա­տա­շու­կա­յում, մեկ է` ո­րե­ւէ հա­մե­մա­տութ­յուն Քե­րոբ­յա­նի ա­սած 30 հա­զա­րի եւ ան­զեն աչ­քով տե­սա­նե­լի պատ­կե­րի հետ չկա: Հա­յաս­տա­նում, ակն­հայ­տո­րեն, աշ­խա­տում են ոչ թե հար­յու­րա­վոր, այլ տասն­յակ հա­զա­րա­վոր հնդիկ­ներ, եւ պարզ հարց` ի՞նչ հիմ­քով: Իսկ ա­վե­լի կոնկ­րետ` ա­պօ­րի­նի: Կամ, գրե­թե ա­մեն քայ­լի կա­րող ես բախ­վել մո­պեդն­ե­րով հնդիկ­նե­րի: Այն, որ սե­փա­կան Հնդ­կաս­տա­նում նրանց պատ­կա­ռե­լի մե­ծա­մաս­նութ­յան մտքով ան­գամ չէր անց­նի մի­ջազ­գա­յին վա­րոր­դա­կան ի­րա­վունք ստա­նալ, կա­րե­լի է կռա­հել: Ու­րեմն, ի՞նչ փաս­տաթղ­թե­րով են նրանք մայ­րա­քա­ղաք Ե­րե­ւա­նի գեր­ծան­րա­բեռն­ված եր­թե­ւե­կութ­յան մեջ տրանս­պոր­տա­յին մի­ջոց վա­րում` ա­մեն քայ­լի այս­տե­ղից այն­տեղ խցկվե­լով եւ շատ հա­ճախ վթա­րա­յին ի­րա­վի­ճակ ստեղ­ծե­լով. ե­րե­ւի սա էլ Քե­րոբ­յա­նը կի­մա­նա:

­Բայց ա­մե­նա­մեծ խնդիրն ակ­տիվ շրջա­նա­ռութ­յան մեջ գտնվող այլ լու­րերն են: Նախ, գաղտ­նիք չէ, որ Հա­յաս­տա­նը վե­րած­վել է ոչ միայն թմրան­յու­թե­րի տա­րանց­ման, այլ օգ­տա­գոր­ծման ա­ռու­մով ծայ­րա­հեղ վատ վի­ճա­կում գտնվող երկ­րի: Ա­մե­նաա­հա­վո­րը. թմ­րա­մո­լութ­յու­նը սկսել է մեծ տա­րա­ծում ստա­նալ պա­տա­նի­նե­րի եւ որ ա­մե­նաա­նըն­դու­նե­լին է` ջա­հել աղ­ջիկ­նե­րի մի­ջա­վայ­րում: Եվ ա­հա, տա­րած­վում են նաեւ հա­մառ լու­րեր, որ Քե­րոբ­յա­նի ա­սած 30 հա­զար հնդիկ­նե­րի մի զգա­լի մա­սին նաեւ այս ո­լոր­տում են ներգ­րա­վել` որ­պես «ապ­րանք ցրող­ներ»:

­Թե որ­քա­նո՞վ են վե­րը նշված խո­սակ­ցութ­յուն­նե­րը հա­մապա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը, դեռ կպար­զենք ՆԳՆ հար­ցում­նե­րի մի­ջո­ցով: Բայց որ ու­նենք լրջա­գույն խնդիր նե­րաշ­խա­տան­քա­յին միգ­րա­ցիա­յի հետ կապ­ված, դա հաս­տատ է, եւ հենց Քե­րոբ­յանն է դրա հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րից մե­կը:

 

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը