Չինաստանում հզոր երկրաշարժի հետեւանքով 95 մարդ է զոհվել (Տեսանյութ)
ՀասարակությունՉինաստանում հզոր երկրաշարժի հետեւանքով առնվազն 95 մարդ է զոհվել:
Ուշ երեկոյան 6,2 մագնիտուդով ուժեղ ցնցումներ են տեղի ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգում։ Աղետի հետեւանքով տուժել է ավելի քան 200 մարդ։
Մի քանի բնակավայրերում անջատվել է էլեկտրաէներգիան և ջրամատակարարումը։ Արտակարգ ծառայությունները շարունակում են փլատակների մաքրումը։

