Այս երկիրը շների՞ երկիր է, թե՞ մարդու. Գրիգոր Գրիգորյան

Ներքաղաքական

Օրեր առաջ Երեւանում հերթական դեպքն է գրանցվել, որ փողոցային շունը հարձակվել է երիտասարդ աղջկա վրա: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, պարզվել է, որ աղջկա վրա հարձակված շունը կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա նշել է, որ ինչ վերաբերում է կատաղություն հիվանդությանը՝ այս պահին ոչինչ ասել չի կարող, քանի որ դա հաստատելու համար համաճարակաբանական հետաքննության կարիք կա։

Ըստ «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, այն, որ շների ականջի վրա այդ «դիրկաներն» ամրացնում են, ըստ պայմանագրի, ենթադրում է, որ պետք է շունը զննման ենթարկվի, բոլոր հիվանդությունների դեմ սրսկվի, միայն դրանից հետո այդ դիրկան ականջին ամրացվի:

— Սրսկելուց հետո պետք է ընտրություն կատարվի շների մեջ, արյուն վերցվի, ստուգվի ամենաառաջինը՝ կատաղության դեմ հակամարմինների տիտրը որքան է: Կարող ենք գնալ շներ բռնել տարբեր համայնքներից, արյունը վերցնենք, ստուգենք, դուք տեսեք, որ կատաղության դեմ իրենց տիտրը 0 է: Ամենաթանկ վակցինան կատաղության դեմ վակցինան է, համարվում է աշխարհի ամենաթանկ վակցինան: Դուք մտածում եք, որ ես կհավատա՞մ, որ իրենք այդքան գումար ծախսել են ու կատաղության դեմ վակցինա՞ են ձեռք բերել:

— Այս իրավիճակում ի՞նչ պետք է անել:

— Մենք պետք է, ըստ հնարավորության, հարցը լուծենք համակարգային ձեւով, բայց այդ հարցը հնարավոր չէ լուծել այս խունտայի իշխանության պայմաններում, որովհետեւ այս խունտան արդեն որոշել է, որ չի լինելու հանրապետություն: Գիտեն, որ պետությունը իրենք վերացնում են, ինչ կարողանում` քերում են, պոկում են` ճանկելով: Խնդրում եմ՝ պարզապես հետաքրքրվեք՝ ովքեր են այդ կենդանասերները, ինչպե՞ս են կապված ներկայիս իշխանության հետ, ո՞րն է իրենց դերը, ի՞նչ կապեր ունեն մնացած ՀԿ-ների հետ: Սրանց ագրեսիան միամիտ բան չէ, աղանդավորի ագրեսիվություն է: Մի մայր շան կծած երեխայի նկարը գցել էր Ֆեյսբուք, երեխայի ոտքն էր կծել, արյունահոսող նկար էր հրապարակել, գրել էր՝ պարոն Գրիգորյան, ինձ ասում են՝ «եթե դու նկարը չհանես, աղջի՛, նայի տես հետդ ինչ ենք անելու», ինքը միայնակ մայր էր ու վախեցած:

— Փաստացի 7-ամյա երեխա էլ մահացավ վերջերս՝ էլի շան հարձակման հետեւանքով, բայց համացանցում այդչափ արձագանք չստացավ, որքան Հրազդանում շան դեպքը, որին կրակել էին…

— Որովհետեւ սա պլանավորված աշխատանք է, կա եռանկյունի, առաջին արժեքը` մարդն է, սրանք այդ բուրգը փոխել են, բերել են կենդանիներին մեջտեղն են գցել: Աղանդ կա ԱՄՆ-ում, դա իրենց գաղափարն է, որ մարդը նաեւ կենդանական աշխարհի մաս է, հավասար է մարդու եւ կենդանու կյանքը:

— Այսինքն՝ կապ կարո՞ղ է լինել աղանդավորների ու որոշ «կենդանասերների» միջեւ:

— Չեմ բացառում, բայց ես այլ բացատրություն, քան հոգեկան վիճակի շեղում, չեմ գտնում այս ագրեսիային: Տատիկը մահացել է, ասում են` լավ է եղել: Այս երկիրը շների երկի՞ր է, թե՞ մարդու:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում