Մամուլից են տեղեկացել, որ իրենց հորը սպանած մարդասպանին, բանտիկը վրան դրած, հանձնել են Ադրբեջանին. Զոհրաբյան

Ներքաղաքական

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ անդրադառնալով 32 հայ գերիների վերադարձին` նշեց, որ շատ ուրախ է նրանց համար, սակայն տարօրինակ է համարում, որ գերիների փոխանակումը ներկայացվում է իբրեւ Ալիեւի կողմից բարի կամքի ակտ: Ըստ Ն. Զոհրաբյանի, Ալիեւը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթներից մեկը` կրակի դադարեցումից հետո  անհապաղ բոլորը՝ բոլորի դիմաց պետք է տեղի ունենար գերիների, պահվող անձանց, դիակների փոխանակում:

— Ալիեւին ներկայացնել, որպես Ֆրիտյոֆ Նանսեն կամ Մահաթմա Գանդի, թե տեսեք` ինչ մարդասիրական ակտ է արել, անմեղսունակություն է: Իհարկե, հիմա Հայաստանն ուզում է ներկայացնել, որ այս մարդասիրական ժեստը արվել է ընդամենը նրա համար, որ Հայաստանը զիջել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության շուրջ» կոնֆերանսի անցկացումը Ադրբեջանին, ինչը քաղաքական կուտ է: Գերիները վերադարձվել են, սակայն նրանց դիմաց Հայաստանը վերադարձրել է երկու մարդասպան դիվերսանտի, որոնցից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդական ծառայության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին սպանած մարդասպանն է: Ինձ հետ կապվեց Հայրապետ Մելիքսեթյանի աղջիկը` Անին: Նա անզորությունից լաց էր լինում: Ասում էր` գոնե մեկը իրենց տուն չի եկել: Մարդիկ մամուլից են տեղեկացել, որ իրենց հորը սպանած մարդասպանին, բանտիկը վրան դրած, հանձնել են Ադրբեջանին: Եվ արդեն ադրբեջանական տելեգրամ ալիքներում այդ ընտանիքը տեսնում է, թե ինչպես են իրենց հորը սպանած մարդասպանին Բաքվում դիմավորում` որպես հերոս, ինչպես Բուդապեշտից դիմավորեցին հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին:

https://iravunk.com/sim/?p=272056&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ