Արմեն Աշոտյան. «2018-ից սկսած, ես եւ իմ գործընկերները զգուշացնում էինք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը գա եւ մնա իշխանության»

Թեմա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ տեւական ժամանակ անազատության մեջ է, կալանավայրից էլ շարունակում է ակտիվ քաղաքական գործունեությունը, այդ թվում՝ շաբաթը մեկ անգամ պատասխանելով քաղաքացիներին ամենից շատ հետաքրքրող հինգ հարցի։ Հարցաշարը ներկայացնող ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը նշում է, որ հանրության շրջանում աճում է Աշոտյանի խոսքի նկատմամբ հետաքրքրությունը եւ շաբաթական կտրվածքով հարցերի քանակն արդեն հատում է 200-300-ի սահմանը։ Դրանք բազմաբնույթ հարցեր են, որոնք վերաբերում են թե քաղաքականությանը, թե Արմեն Աշոտյանի անձնական կյանքին։

Նատալյա Արցախ․ «Խնդրում եմ ասեք՝ մենք երբեւէ Արցախը կարո՞ղ ենք վերադարձնել։ Եվ եթե այո՝ ինչպե՞ս։ Միայն թե խնդրում եմ իրատեսական տեսանկյունից պատասխանեք»։

Արմեն Աշոտյան․ «Այո, կարող ենք։ Եվ սա ոչ թե ռոմանտիկ, զգացմունքային կամ պաթետիկ պնդում է, այլ ձեր ասած՝ իրատեսականություն։ Ինչպե՞ս։ Հարցն ունի իր իրատեսական պատասխանը։ Արցախի կորուստը անդառնալի կդառնա, եթե նրանից հրաժարվենք մեր մտքում, մեր սրտերում, մեր հիշողության մեջ։ Ուստի առաջին պարտադիր պայմանն է Արցախի վերադարձը դիտարկել որպես իղձ, նպատակ, համազգային գաղափար։ Պատահական չէ, որ անգամ Արցախը հայաթափելուց հետո Ալիեւը շարունակում է ջանք գործադրել, որ իր ասած ռևանշը տեղի չունենա, որ այդ կորուստը ամրագրվի հայ-ադրբեջանական պայմանագրով։

Երկրորդ պարտադիր պայմանը այդ նպատակին հասնելու համար համալիր ջանքեր գործադրելն է, հայկական ներուժի ամբողջական բացահայտումը եւ ուղղորդումը, պետության հզորացումը, ազգային մոդեռնիզացիան։

Քանի որ Արցախի հիմնախնդիրը նաեւ գլոբալ քաղաքական նշանակություն ունի, ուստի ասվածի երրորդ պարտադիր պայման է բարենպաստ միջազգային իրավիճակը, գեոպոլիտիկ կլիման։ Պատմությունը վկայում է, որ դա էլ է հնարավոր։

Եթե կարճ ամփոփեմ մոտեցումս, ապա Արցախը վերադարձնելու համար պետք է ցանկանանք աշխատել եւ բարենպաստ պայմաններում պատրաստ լինենք իրագործել մեր իղձը։ Այն, որ սա հնարավոր է, ապացուցել են նույն հրեաները իմ ասած բանաձեւով․ մոտ 2000 տարի անց վերադարձնելով Երուսաղեմը։

Ինչպես նկատեցիք, իմ նկարագրած ալգորիթմը եւ Փաշինյանը անհամատեղելի են։ Ուստի նախ եւ առաջ Հայաստանում պետք է իշխանություն փոխել»։

Գարիկ Ավանեսյան․ «Նիկոլը, գիտենք, որ դավաճան է։ Ձեր կարծիքով Նիկոլն էլ ի՞նչ է բերելու մեր գլխին»։

Արմեն Աշոտյան․ «20182 թ.-ից սկսած, ես եւ իմ գործընկերները զգուշացնում էինք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը գա եւ մնա իշխանության։ Այդ ժամանակ մեզ քչերն էին լսում։ 44-օրյա պատերազմը բացեց շատերի աչքերը, բայց Փաշինյանի արյունալի կառավարումը շարունակվում է։ Թե ինչ է բերելու նրա շարունակվող վարչապետությունը, «Հանրապետական» եւ ընդդիմադիր այլ գործիչներ մանրամասն հաստատում եւ հիմնավորում են։ Եթե ես վարժ ասեմ, ապա հիշեցնելու եմ 2018թ.-ի մայիսի 1-ին ԱԺ-ում իմ ելույթը։ Այն է՝ Նիկոլ Փաշինյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վերջին կամ կործանման վարչապետը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին