30 քայլ առաջ. հայկական երկու շարժումները Մոսկվայում կներկայացնեն միասնական ծրագիր
ՆերքաղաքականԴեկտեմբերի 20-ին տեղի կունենա «Համահայկական ճակատ» (առաջնորդ՝ Արշակ Կարապետյան) եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» (համակարգող՝ Հայկ Բաբուխանյան) հասարակական շարժումների «30 քայլ առաջ» ծրագրի համատեղ նախագծի ներկայացումն ու քննարկումը:
Միջոցառումը տեղի կունենա «Մոսկվա Սիթի» հյուրանոցում, որին կմասնակցեն ինչպես ներկայացուցիչներ Հայաստանից եւ Ռուսաստանում հայ համայնքից, այնպես էլ ռուս քաղաքագետներ, հասարակական գործիչներ եւ հայտնի փորձագետներ։
Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել՝ ուղարկելով նամակ Iravunk1989@mail.ru էլ.փոստի հասցեին:
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության
մամուլի ծառայություն
https://iravunk.com/sim/?p=271963&l=am/

