Ցավի, մահի ու անբուժելի վերքերի տարին հրավառություններով ճանապարհելը առնվազն անբարոյական է․Ինչպես նշել Ամանորն այս տարինալ

Հանդիպում

Երևանի քաղաքապետարանը լծվել է Ամանորին պատրաստվելու գործին։ Մի կողմից՝ բողոքում են փողի պակասից, մյուս կողմից՝ հարյուրավոր միլիոններ են ծախսում մայրաքաղաքի ամանորյա զարդարանքների համար։ Ոչինչ, որ Արցախը հանձնել են, Հայաստանի դռներն էլ բացել թշնամու առաջ ու ներս թողել, հազարավոր ընտանիքների դժբախտացրել։ Իրենց արկածախնդրության պատճառով տասնյակ-հազարավոր արցախցիների թափառական են դարձրել։ Տուն ու տեղ կորցնելուց հետո, այս մարդիկ մի կերպ ապաստանել են Հայաստանում։ Շատերն ապրելու անգամ տարրական հնարավորություններ չունեն, հազիվ գոյություն են քարշ տալիս, իսկ իշխանությունները քեֆ-ուրախության են պատրաստվում, իրենց ոչնչից չեն ուզում զրկել՝ այս մարդկանց հոգսերը մի քիչ թեթևացնելու համար։ Հասարակությունը եւս այս հարցով բաժանվել է երկու մասի՝ մի մասը գտնում է, որ այո պետք է տոները ճոխ նշել, մի հատվածն էլ առհասարակ բարոյական չի համարում խոսել, առավելեւս նշել ամանորը։ Որն է ճիշտը հարցի պատասխանը փոչձել ենք ստանալ հոգեբան Կարինե Նալչաջյանից, ով նշեց, որ տոները պետք է հնարավորինս զուսպ նշել, բերելով առօրեական օրինակ ասվածը առավել պատկերավոր դարձնելու համար․

-Եկեք մի վառ օրինակով պատասխանեմ Ձեր հարցին։ Երբ մի ողբերգություն է տեղի ունենում ընտանիքում, ո՞նց են նշում այդ Նոր տարին այդ ընտանիքում․զուսպ, առանց տոնակատարությունների, առանց ավելորդ ուրախ հույզերի, հրճվանքների։ Եվ դա նորմալ է, դա բորոյական է, դա նշանակում է, որ մարդկային արժեքները, կորուստները հարգվում են։ Հիմա նույնը տեղի է ունեցել մեր երկիր ընտանիքի հետ, մենք անդառնալի կորուստներ ենք ունեցել, մենք մի ամբողջ հայկական պետություն ենք կորցրել, այդքան արյուն է հեղվել, արցախցին, որը մեր թիկունքնին կանգնած էր, դարձել է փախստական, հիմա նորմա՞լ է, որ մենք այս իրավիճակում ճոխ Նոր տարի նշենք, ինչների՞ս վրա ենք հրճվում, ես կոչ եմ անում զսպել հրճվանքները, կորստի, ցավի, մահի ու անբուժելի վերքերի տարին հրավառություններով ճանապարհելը առնվազն անբարոյական է, ես գտնում եմ առնվազն զուսպ լինելն է այս տարի մեր պարտականությունը։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում