ԱՇՈՑՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՊՈՒՐԱԿ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հասարակություն

Օրերս Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում կայացավ պուրակի բացման արարողություն։

Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Այն նվիրված է Արցախյան գոյամարտերում ու Հայաստանի սահմանները պաշտպանելիս Աշոցք համայնքից զոհված քաջորդիների պայծառ հիշատակին։ Արարողությանը ներկա էին մարզային իշխանության ղեկավարը, համայնքների ղեկավարներ, հերոսների ծնողներ, հյուրեր։ Աշոցքը, պատերազմներին ամենաշատ զոհեր տված բնակավայրն է։ Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմին այս բնակավայրից մասնակցությունը շատ մեծ է եղել, ցավոք, շատ զոհեր են ունեցել, 35 հոգի զոհվել են։

Պուրակը օրհնվեց քահանայի ձեռամբ, աղոթքներ բարձրացվեցին առ Աստված։ Զոհվածները բոլորը երիտասարդներ էին ու նոր էին ոտք դրել կյանք։ Հուշատախտակները բացելու պատիվը տրվեց Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանին ու գեներալ ֊լեյտենանտ Մարտին Կարապետյանին։ Նորակառույց պուրակը հիշատակի, խոնարհումի վայր լինելուց բացի, փոքրիկների համար կծառայի որպես զբոսատեղի, որտեղ մանկական խաղերին համընթաց հայրենասիրական ոգով կդաստիարակվեն։ Շատ հուզիչ տեսարան էր, որդեկորույս ծնողները համբուրում էին հերոս որդիների նկարները, աղիողորմ լաց լինում։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Հավերժ փառք ու խոնարհում, մեր բոլոր հերոսներին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի