Փոխթաղապետը մայթի հաշվին ընդլայնում է տան շքամուտքը

Հասարակություն

Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախագծային շեղումներով շինարարություն է ընթանում։ Մահարու փողոցի մայթի վրա շքամուտք և բետոնե սյուներ են կառուցվում։ «Հետքը» պարզել է, որ հեղինակը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանն է։

«Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ Մահարու փողոց 39/6 հասցեում շինարարություն է ընթանում։ Բազմաբանակարան շենքի պատին կից երկհարկանի առանձնատան երկու մուտքերի համար բետոնե հիմքով շքամուտք և հենասյուներով ցանկապատ են կառուցվում։ Մահարու փողոցին հարող շքամուտքն ու հենասյուները կառուցվում են մայթի վրա։ Տարածքում չկա շինարարության մասին ցուցանակ, շինհրապարակը սահմանազատված չէ, փոշու տարածումը կանխող ցանցապատումը նույնպես բացակայում է։

Առանձնատունը սեփականության իրավունքով պատկանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանի մորը՝ Հասմիկ Պետիկյանին։ Պետրոս Սարգսյանը համայնքային պաշտոններ սկսել է զբաղեցնել 2020 թ․-ից։ Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնում երկու տարի աշխատելուց հետո նշանակվել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Ուսումնասիրելով Մահարու փողոցում իրականացվող շինարարության փաստաթղթերը՝ պարզ է դառնում, որ 2023 թ․-ի սեպտեմբերին փոխթաղապետի մայրը քաղաքապետարանից ստացել է տան վերակառուցման շինթույլտվություն։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ նախամուտք պետք է կառուցվեր գոյություն ունեցող աստիճանի և սանդուղքի տեղում։ Մինչդեռ շինարարության ընթացքում նախամուտքը դարձել է շքամուտք, իսկ դրան կից մայթի վրա երկաթբետոնե սյուներ են կառուցել։

Возможно, это изображение 1 человек, план этажа, светокопия и текст

Գլխավոր լուսանկարում՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը(ձախից) և նրա տեղակալ Պետրոս Սարգսյանը

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի