Դեպի Արեւմուտք վազող իշխանության հոռի եվրադիվանագիտությունը

Ներքաղաքական

Թեպետ ՔՊ-ականները «տռճիկ» տալով վազում են դեպի Արեւմուտք եւ նույնիսկ մրցակցում միմյանց հետ, թե ով ավելի եվրադեպուտատի տպավորություն կթողնի, սակայն իրականության մեջ նիկոլական իշխանության եվրադիվանագիտությունը, ինչպես հենց իրենք կբնութագրեին՝ նույնքան դժգույն ու դժբախտ է, ինչպես մնացյալ ոլորտներում առկա իրավիճակը:

Վերջերս լրահոսի առանցքում եւ, միեւնույն ժամանակ, լուսանցքում հայտնվեց հայ-լեհական հարաբերությունները՝ մի շարք դրսեւորումներով: «Իրավունք»-ին հասած շշուկների համաձայն, ՔՊ-ի վերին օղակներում ծանր են տարել այն փաստը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջինն էր, որ շնորհավորեց Դոնալդ Տուսկին` Լեհաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, այն էլ ծավալուն ու բովանդակային տեքստով: Այս շնորհավորանքից հետո՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքում այդպես էլ չհայտնվեց նորանշանակ վարչապետ Տուսկին ուղղված որեւէ ուղերձ: Նա միայն բավարարվեց  X-ում՝ նախկին Թվիթերում, ուշացած մի գրառում «ճպացնելով», որում ասված էր, ըստ էության, ոչինչ. «Շնորհավորում եմ, Դոնալդ Տուսկ, Լեհաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Մենք ակնկալում ենք Հայաստան-Լեհաստան համագործակցության հետագա ընդլայնում՝ երկկողմ եւ բազմակողմ մակարդակներում, ինչպես նաեւ սերտ գործընկերություն Եվրամիության շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների եւ  ժողովրդավարական իդեալների վրա»։ Մինչդեռ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձի շեշտն Արցախն էր, իսկ մեսիջն այն, որ հայկական Արցախի էջը փակված չէ:

Ինչեւէ, եթե Դոնալդ Տուսկը գոնե ուշացած եւ սոցցանցային մակարդակով մի շնորհավորանքի արժանացավ Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա Լեհաստանի նախագահի կինը, որն ավելի վաղ այցելել էր Հայաստան, լրիվ հայտնվեց լուսանցքում: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այս երկրի նախագահ Անջեյ Դուդայի կնոջը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդային օդանավակայանում դիմավորել են ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի մակարդակով ու, կարծես թե, առանց ծաղկեփունջ: Թե այդ օրը Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի կանանց գործի անունն ի՞նչ էր, որ հարկ չէին համարել օդանավակայան գնալ, սա էլ թերեւս ուսումնասիրության կարիք ունի: Այո, որքան էլ անհավատալի է, Աննա Հակոբյանը բաց է թողել ԵՄ անդամ պետության երկրի առաջին տիկնոջ հետ նկարվելու հնարավորությունը: Համենայնդեպս, տիկին Դուդան չէր եկել Հայաստան անձնական գործերով, այլ եկել էր Արցախից բռնագաղթվածներին օգնության ձեռք մեկնելու եւ արժանի էր պատշաճ ընդունելության: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, երբ հիշում ենք, թե ով է Լեհաստանում ՀՀ դեսպանը, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Թերեւս մնում է ոչ թե մեկ գավաթ կոնյակով խմել հայ-լեհական հարաբերությունների կենացը, այլ այդ գավաթի մեջ խեղդել չարդարացված սպասումները նիկոլականների եվրադիվանագիտության վերաբերյալ եւ ասել՝ անուշ լինի, պարոն դեսպան, Ալեքսանդր Արզումանյան:

Ի դեպ, տիկին Դուդայի այցին անդրադարձել է նաեւ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Նա եւս փաստել է, որ Լեհաստանի առաջին տիկինը Հայաստանում ոչ մի պաշտոնական ընդունելության չի արժանացել:

«Ընդ որում՝ տիկին Դուդան եկել էր բավականին մեծ եւ ներկայացուցչական պատվիրակությամբ: Նրա պատվիրակության կազմում կար Լեհաստանի նախագահի աշխատակազմի նախարար, ԱԳ նախարարության քարտուղար, Սուրբ Աթոռում Լեհաստանի դեսպան, որը նաեւ Անջեյ Դուդայի խորհրդականն է, ու նրանք էլ առանձին ընդունելության չեն արժանացել իրենց հայ գործընկերների կողմից: Համենայնդեպս, որեւէ հաղորդագրություն չկա: Ավելին՝ ո՛չ նախագահի կինը, ո՛չ Աննա Հակոբյանը չեն հանդիպել նրա հետ: Տիկին Դուդան միայն հանդիպել է Հայաստանում լեհական համայնքի հետ եւ արցախցիների, որոնց օգնություն է բերել: Ու այս ամենի մասին տեղեկանում ենք միայն  Լեհաստանի նախագահի կայքից եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության էջից»,- մանրամասնում է նախկին դեսպանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը