24-ում գերեւվարվեց, 27-ում վերադարձավ տուն իմ բալեն.Երեք տարվա գերության ճիրաններից այն կողմ

Հանդիպում

«24-ում գերեւվարվեց 27-ում վերադարձավ տուն իմ բալեն», այսպես սկսվեց մեր զրույց դեկտեմբերի 13-ին Հայաստան վերադարձած շիրակցի 26 գերիներից մեկի` Դ. Ս.-ի մայրիկի` տիկին Հայաստանի հետ զրույցը, ում ուրախությանը չափ ու սահման չկար.

-Երկրորդ անգամ ասես երեխա լույս աշխարհ բերած լինեմ, տղաս վերածնվեց 27 տարեկանում: Այն ցավը ինչի միջով անցել եմ մի վարկյանում անցավ բալիս գրկելու պահին: Փառք Աստծո շատ լավ է իրեն զգում, անկեղծ չեմ փորձում նրան ավելորդ հարցեր տալ, հիմա միակ բանը, որ ուզում եմ, անընդհատ նրան գրկելն է: Էրեխուս աչքերում ամենաշատը կարոտն է դրոշմված, ամենաշատը քրոջ երեխաներին է կարոտել տղաս: Արդեն երեք տարի է Նոր տարի չէի նշում, էս տարվանից սկսած նորից սա տոները նշելու եմ, ես շնորհակալ եմ երկրիս ղեկավարի, ԱԱԾ-ին, Կարմիր Խաչին, մեր համայնքի ղեկավարին, որ այս երեք դժոխային տարիների ընթացքում չթողեցին, որ հույսներս կտրի, որ մեր բալեքին ողջ-առողջ հասցրեցին մեզ` ծնողներիս: 

Թե ինչո՞վ էր լցնում օրը գերության մեջ որդին, մայրը հպարտությամբ է պատմում.

-Գիրք կարդալով, Կարմիր խաչը կարողացել ապահովվել նրան հայկական գրքերով, երբ զանգում էր ամեն անգամ մի նոր գրքի ավարտի մասին էր պատմում: Երեք տարում չորս հարյուր գիրք է կարդացել, ասում է ամեն մի գիրք ավարտելիս` հավատում էր, որ հաջորդ գրքի վերջին էջը կընթերցի հայրենիքում: 

Հիշեցնենք, որ Դ.Ս.-ն Խծաբերդից գերեվարված մեր տղաներից է, ով պատերազմի օրերին, որպես հայրենասեր տղա առանց դույզն-ինչ մտորելու մեկնել էր առաջնագիծ, վստահ լինելով, որ թեկուզ մի զինվորը ունակ է շրջել պատերազմի ընթացքը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271813&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ