«Հրապարակ». Հայկական ֆուտբոլի ապագան վտանգված է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ «Փյունիկ» ՖԱ սեփականատերը հայտարարեց, որ ընտրվելուց ի վեր Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ֆուտբոլի ֆեդերացիան 70 մլն դոլարի չափ գումար է ստացել, որի ծախսման արդյունավետությունը խիստ կասկածելի է: Պարզ է, որ քանի դեռ ՀՖՖ ղեկավարությանը հովանավորում են իշխանությունները, դժվար թե դատախազությունը ստուգի մամուլի հրապարակումները եւ անհատների հայտարարությունները։

Առավել եւս՝ քրեական գործ հարուցի այդ մասով: Իսկ մամուլում բազմաթիվ անգամներ են տեղեկություններ շրջանառվել, որ ֆեդերացիայի՝ դրսից ստացած գումարների ծախսման մեջ ներգրավված են «կասկածելի» դեմքեր, հաճախ շրջանառվում է նախարար Հակոբ Սիմիդյանի անունը, մասնավորապես, ընդամենը 2 ամիս առաջ հրապարակում եղավ, որ 1.5 մլն դոլար արժողությամբ նախագծի շինարարությունն իրականացրել է նրա ընկերոջ ՍՊԸ-ն, որը նախկինում նման մասշտաբի շինարարության փորձ չի ունեցել:

Այսինքն, Մելիքբեկյանի՝ ՀՀՖ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ոչ միայն խայտառակ հաշիվներ են գրանցվել հայկական ֆուտբոլում, այլեւ բազմաթիվ հրապարակումներ են եղել տարբեր սկանդալների՝ ֆուտբոլի հետ կապ չունեցող մարդկանց գործկոմ բերելու, պայմանավորված խաղերի, բանակից ֆուտբոլիստներին ազատելու հետ կապված։

Ընդ որում, այդ ազատվածները չունեին համապատասխան որակ եւ հիմա կա՛մ դուրս են եկել ֆուտբոլից, կա՛մ, մեղմ ասած, հայկական ֆուտբոլի ապագան չեն եւ այլն: Սակայն այս ամենը Մելիքբեկյանին հետ չպահեց ժամկետը լրանալուն պես կրկին առաջադրվելու մտքից, ու, ինչպես 2019-ին, այնպես էլ հիմա գնում է ընտրության՝ ունենալով բացառապես իշխանական բարձր հովանավորչությունը, իսկ դրա պատճառների մասին մենք կարող ենք միայն ենթադրություններ անել:

Ի դեպ՝ բավական հետաքրքիր է ֆանատների շարժումների տարօրինակ լռությունը՝ հավաքականները խայտառակ վատ արդյունքներ են գրանցում, առաջնությունից թիմեր են դուրս գալիս, Մելիքբեկյանի ընտրվելու պարագայում սպառնում է ֆուտբոլից դուրս գալ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկը», ու քար լռություն է։ Այնինչ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ բողոքի բազմաթիվ ակցիաներ էին կազմակերպում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում