Հայ ժողովրդի համար ազգային զարթոնքը, եթե կուզեք` գաղափարական ռևանշը` արժանակատիվ և անվտանգ ապագայի միակ իրական երաշխիքն է. Արտակ Զաքարյան

Թեմա
Մեր պետությունն այժմ գտնվում է պատմական անպիսի կրախի առջև, որին անհրաժեշտ է միայն համազգային նոր զարթոնք, վերածնունդ, ռևանշ: Այլապես` բախտորոշ գեոպոլիտիկ քամիները խորտակման են տանելու հայկական պետականության նավակը (Սերժ Սարգսյանի թողած ինքնավստահ զարգացող երկրից վերածվել ենք բախտի քմահաճույքով ալեկոծ ճոճվող ու այսուայնկող հարվածվող նավակի):
Ընդհանուր առմամբ, աշխարհի շատ երկրներ են այսօր փնտրում անվտանգ և կայուն ապրելու բանաձևեր. նույնիսկ խոշոր, զարգացած ու մինչև ատամները զինված երկրները:
«Ես իմ մի փոր հաց ունենամ, Նիկոլը երկրի հետ ինչ ուզում է, թող անի» բանաձևը` իմ տպավորությամբ շատերի սրտով չէ: Արցախի հանձնումից հետո, մարդկանց մեծ մասը հասկանում է ահագնացող վտանգի աստիճանը: Հասկանում է, որ «իշխանությունների» շնորհիվ կարող են կորցնել նաև եղածը` բախվելով էկզիստենցիալ նոր պրոբլեմների հետ:
Միայն խաբեությամբ, աչքակապությամբ ու ակնհայտ անպատասխանատվությամբ` իշխանություն պահել չես կարող: Օտար երկրներից «ստացվող քաղցր» խոստումներով ու անմիտ ողջույններով` անվտանգություն չես կառուցի: Դրսից պաշտպանվածություն մուրալով` երբեք պաշտպանված չես լինի: Բռնաբարված ժողովրդավարությամբ ու ներքին թշնամանքով` քաղաքացիական հասարակություն չես ունենա: Աշխարհվ մեկ թափառող և պետություններ քայքայող կեղծ լիբերալիստական արժեքներով` ազգային պետություն չես ունենա: Կրթությունդ, մշակույթդ, հավատքդ, ազգային արժեքներդ` օտարների պատկերացումներին հարմարեցնելով` ապագա չես ունենա: Սփյուռքիդ լռեցնելով և պետությունից օտարելով` համազգային ներուժ չես ստեղծի: Արցախը դավադրաբար հանձնելով` հանգիստ ապագա չես ունենա...
Այս իրավիճակից անշուշտ կան ելքեր, լուծումներ, իրական տեսլականներ, որոնք կյանքի են կոչվելու առանց ՔՊ-ի և նրանց սատելիտների:
Հայ ժողովրդի համար ազգային զարթոնքը, եթե կուզեք` գաղափարական ռևանշը` արժանակատիվ և անվտանգ ապագայի միակ իրական երաշխիքն է:

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը