«Փաստ». Առաջարկվում է Քննչական կոմիտեի հաստիքների առավելագույն քանակը ավելացնել 47-ով

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քննչական կոմիտեի մշակած նախագիծը: Մասնավորաբար, առաջարկվում է փոփոխություններ կատարել վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի՝ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ: Որոշման թիվ 6 հավելվածի 8-րդ կետով սահմանված է Քննչական կոմիտեի հաստիքների առավելագույն քանակը, այն է՝ 1332:

2022 թ.-ի հունիսի 9-ի «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-156-Ն օրենքի կարգավորումների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը 2024 թ.-ի հունվարի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը տվյալ մարմնի կազմում և ամբողջ հաստիքներով, գործիքակազմով և գործառույթներով փոխանցվելու է Քննչական կոմիտեի համակարգ:

Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ 2024 թ.-ի հունվարի 1-ից առնվազն մեկ ամիս առաջ Ազգային անվտանգության ծառայության ինքնավար պաշտոններ զբաղեցնելու առաջարկություն է ներկայացվում և համաձայնություն տված բոլոր անձինք ներառվում են Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում: 2024 թ.-ի հունվարի 1-ից հետո՝ տասնօրյա ժամկետում, Քննչական կոմիտեի նախագահը անհրաժեշտ փոփոխություններ է կատարում կոմիտեի կառուցվածքում, պաշտոնների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկի և հաստիքացուցակում, որից հետո ՔԿ-ի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք (ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին քննիչները) տասն աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում են համապատասխան պաշտոնի: Այս նախագծով նախատեսվում է Քննչական կոմիտեի հաստիքների առավելագույն քանակը ավելացնել 47ով՝ 1332-ի փոխարեն սահմանելով 1379 հաստիք:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նշված փոփոխությունների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի հաստիքների կրճատման շնորհիվ կավելացվի Քննչական կոմիտեում հիմնական մասնագիտական կառուցվածքային (նախաքննություն իրականացնող) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքների քանակը, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթների շրջանակներում նախաքննության պատշաճ իրականացումը՝ Քննչական կոմիտեի գործառույթների ավելացման պայմաններում: Ակնկալում են, որ հաստիքների ավելացման շնորհիվ Քննչական կոմիտեում նախաքննության պատշաճ և արդյունավետ իրականացում տեղի կունենա:

Նախագծի ընդունման դեպքում կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն, իսկ ՔԿ նախագահը պետք է ընդունի կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ և լրացումներ նախատեսող հրամաններ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում