«Ոչ թե երակ են կտրել, այլ ընդամենը ձեռքի վրա խազեր են արել»

Արխիվ 16-20

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Երեւանի դպրոցներից մեկի բակում երկու աշակերտ փորձել են ինքնասպանություն գործել` ածելիով վնասելով իրենց նախաբազուկները: Շրջանառվող լուրերի համաձայն` պատանիները սովորում են նույն դպրոցում` 10-րդ եւ 11-րդ դասարաններում: Ըստ նախնական վարկածի, դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա` դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար: Դրանից էլ ընկճվելով` աշակերտները հենց դպրոցի բակում գնացել են այդ քայլին:
Մեր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Երեւանի Լեւոն Արիսյանի անվան  թիվ 127 ավագ դպրոցում: Տվյալ դպրոցից հաստատեցին, որ միջադեպը իսկապես կապված է իրենց աշակերտների հետ: Բայց դպրոցի փոխտնօրեն Արմինե Խաչատրյանը պնդում է, որ դա ինքնասպանության փորձ չի եղել.
- Ոչ մի ինքնասպանության փորձ չի կատարվել: Այդ տղաները վերջին երկու ամիսների ընթացքում տարբեր պատճառներով չորս անգամ հայտնվել են ոստիկանությունում: Իրենք ընդհանրապես սովորելու հետ սեր չունեն եւ մշտապես խնդիրների մեջ են հայտնվում: Տվյալ դեպքում էլ նրանք ոչ թե երակ են կտրել, այլ ընդամենը ձեռքի վրա խազեր են արել: Երբ ոստիկանը տեսել է, որ երեխաները նման բան են անում, բերել է դպրոցի բուժկետ, որտեղ բուժքույրը մշակել է վերքերը: Սա է ողջ իրողությունը, էս աշակերտներին դպրոցը հետաքրքիր չէ: 
Հրանտը (11-րդ դասարանցին) մի անգամ երեխա ծեծելու համար է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Մի քանի օր  առաջ էլ մեքենա են փախցրել: Էս երեխեքի ձեռքին ծնողներն էլ են կրակն ընկել: Հրանտի հայրը եկել է դպրոց, ու պատկերացրեք, ինչքան զզված էր տղայի արարքներից, որ բոլորիս ներկայությամբ նրան հետեւյալն ասաց. «Ինչի՞ չտվեցիր, երակդ կտրեիր, ես էլ պրծնեի, դու էլ: Ի՞նչ անեմ, չխառնվեմ, գնաս ոջիլների կե՞ր դառնաս բերդում»: Էս մակարդակի, էս որակի երեխաներ են: Ինչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ այսօր տղաների մոտ բերանները բացած` պարծենում էին, որ քաղմաս են մտել, դուրս եկել, եւ, որ դա իրենց համար սովորական երեւույթ է դարձել: Զարմանում եմ, թե ովքեր են նման լուրեր տարածողները, թե գրքերի գումարները չբերելու համար են ուզեցել ինքնասպան լինել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում