ՌՊԼ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներն աճել են
Սպորտ
Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղացող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
ՌՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներում ևս փոփոխություններ կան։ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոնով ու կազմում է 18 միլիոն եվրո։
19-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանի(«Կրասնոդար») տրանսֆերային արժեքն ավելացել է 200 հազար եվրոյով և կազմում է 1 միլիոն եվրո։
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը 5 միլիոն եվրոյից հասել է 7 միլիոնի։
«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային գինը կրկնապատկվել է՝ հասնելով 1,8 միլիոն եվրոյի։
Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը հասել է 1 միլիոն եվրոյի՝ բարձրանալով 300 հազար եվրոյով։
https://iravunk.com/sim/?p=271697&l=am/