Էլ ձգելու տեղ չկա, կտրուկ շրջադարձերի ժամանակը եկել է

Վերլուծություն

Այս­պի­սով, Բայ­րա­մո­վը Բր­յու­սե­լում նո­րից ա­ռաջ տա­րավ Ա­լիե­ւի հայտ­նի թե­զը, ըստ ո­րի` Բա­քուն պատ­րաստ է Հա­յաս­տա­նի հետ բա­նակ­ցել կա՛մ ո­ւիղ ձե­ւով կա՛մ ՌԴ-ի միջ­նոր­դութ­յամբ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=271640&l=am): Իսկ Ա­րեւ­մուտ­քը, ե­թե չի ցան­կա­նում օգ­նել, լավ կա­նի, որ գո­նե չխան­գա­րի: Այս հայ­տա­րա­րութ­յու­նը մեկ բան եւս ար­ձա­նագ­րում է: Այն է` որ­քան էլ հա­յաս­տան­յան ա­րեւմ­տա­մետ վեր­լու­ծա­բան­ներն այս օ­րե­րին փոր­ձում են քա­րո­զել, թե Վա­շինգ­տո­նը կա­րո­ղա­ցել է «դար­ձի բե­րել» Բաք­վին, սա­կայն ի­րա­կա­նութ­յու­նը միան­գա­մայն այլ է. Բա­քուն ար­դեն հրա­պա­րա­կավ եւ հենց ուլտ­րա­լի­բե­րա­լիստ­նե­րի կենտ­րո­նա­կա­յա­նում` Բր­յու­սե­լում է ի ցույց դնում Ա­րեւ­մուտ­քի պա­հանջ­նե­րը չկա­տա­րե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յուն:

­Բաք­վի նման քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին պետք է պայ­մա­նա­վո­րել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում տի­րող ներ­կա մթնո­լոր­տով: Ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից այս պա­հին պատ­կե­րը սա է: Ռուս­ներն ակ­տի­վո­րեն գրո­հում են Ավ­դեեւ­կան: Ուկ­րաի­նա­կան բա­նա­կը, ել­նե­լով նաեւ քա­ղա­քա­կան դրդա­պատ­ճառ­նե­րից, վեր­ջին ռե­սուրս­նե­րը կենտ­րո­նաց­րել է այս­տեղ, ին­չը սա­կայն այդ­պես էլ չի կան­գնեց­նում ռու­սա­կան հար­ձա­կու­մը, եւ մար­տերն ար­դեն բուն Ավ­դեեւ­կա­յի տա­րած­քում են: Միա­ժա­մա­նակ, ռուս­նե­րը, ինչ­պես եւ սպաս­վում էր, հար­վա­ծում են այլ ուղ­ղութ­յուն­նե­րով, եւ այս պա­հին հիմ­նա­կա­նում Բախ­մու­տի հայտ­նի ռազ­մա­ճա­կա­տում, ընդ ո­րում, գնա­լով էա­կան դար­ձող հա­ջո­ղութ­յամբ: Իսկ ա­հա Կիեւն ար­դեն ռե­զերվ­ներ գործ­նա­կա­նում չու­նի, նվա­զա­գույն մա­կար­դա­կի է հա­սել զենք-զի­նամ­թեր­քը, եւ չի կա­րող բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րը հա­մալ­րել: Չ­նա­յած, այս­տեղ միայն ուկ­րաի­նա­ցի­նե­րի թու­լութ­յան խնդի­րը չէ. ՌԴ-ին հա­ջող­վեց տնտե­սութ­յու­նը անհ­րա­ժեշտ չա­փով տե­ղա­փո­խել ռազ­մա­կան ռել­սե­րի, բա­նա­կը սկսեց վե­րագտ­նել ի­րեն` դառ­նա­լով այն բա­նա­կը, ո­րին ռուս­նե­րը սո­վո­րա­բար հաս­նում են մեկ-եր­կու տար­վա պա­տե­րազ­մից հե­տո: Ու, թե­րեւս, հենց սա է այն ա­ռանց­քա­յին դրվա­գը, ո­րը Ա­լիե­ւը ու ոչ միայն նա հաշ­վարկ­նե­րից չի կա­րող հա­նել. ռուս­նե­րը վերս­տեղ­ծում են «հաղ­թող ռու­սա­կան բա­նակ» «բրենդ», եւ դա գնա­լով միայն էլ ա­վե­լի ցցուն կդառ­նա:    

­Հա­ջոր­դը, ո­րը Ա­լիե­ւի հա­մար պետք է, որ ա­ռանց­քա­յին լի­նի, նե­րա­մե­րիկ­յան ի­րո­ղութ­յուն­ներն են: Բայ­դե­նն ըն­դու­նեց Զե­լենս­կուն, եւ ըստ հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­նե­րի` նրան վերջ­նա­գիր կներ­կա­յաց­նի. կանգ­նեց­նել պա­տե­րազ­մը կամ Վա­շինգ­տո­նը կանց­նի Ուկ­րաի­նա­յում նոր «հե­ղա­փո­խութ­յան»: Զե­լենս­կին կան­խավ մեր­ժեց` մինչ Բայ­դե­նին հան­դի­պե­լը նո­րից խո­սե­լով «հաղ­թա­կան պա­տե­րազ­մի» մա­սին: Նախ, գի­տակ­ցե­լով, որ ան­ձամբ ռուս­նե­րի հետ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լով, ան­գամ ԱՄՆ-ում պատս­պար­վե­լով, հա­զիվ թե խու­սա­փի մի­լիո­նից ա­վել ուկ­րաի­նա­ցու մահ­վան հա­մար: Եւ երկ­րոր­դը. թե­րեւս Զե­լենս­կին էլ է սկսել կռա­հել, որ մեծ հարց է` կա­րո՞ղ է Բայ­դենն իր սպառ­նա­լիք­ներն ի­րա­կա­նաց­նել:

­Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով  Reuters-ի տա­րա­ծած ե­րեկ­վա լու­րը. ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը չո­րեք­շաբ­թի օ­րը՝ դեկ­տեմ­բե­րի 13-ին կքվեար­կի ԱՄՆ նա­խա­գահ Ջո Բայ­դե­նին իմ­պիչ­մեն­թի են­թար­կե­լու նպա­տա­կով հե­տա­գա հե­տաքն­նութ­յու­նը թույ­լատ­րող բա­նա­ձե­ւը։ Բայ­դե­նին հաս­ցե­ագր­վող մե­ղադ­րանք­նե­րի ցան­կը շատ մեծ է` բյու­ջեի ան­հաս­կա­նա­լի ծախ­սե­րից սկսած, որ­դուն ներ­կա­յաց­րած քրեա­կան մե­ղադ­րանք­նե­րով վեր­ջաց­րած: Դա մի քա­նի իմ­պիչ­մեն­տի հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս, մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Կենգ­րե­սի հան­րա­պե­տա­կան մե­ծա­մաս­նութ­յու­նը կողմ կլի­նի, նաեւ, որ հե­տա­գա­յում Սե­նա­տի դե­մոկ­րատ մե­ծա­մաս­նութ­յու­նը իմ­պիչ­մեն­տը կար­գե­լա­փա­կի: Սա­կայն այս դեպ­քում իմ­պիչ­մեն­տի հաս­նել-չհաս­նե­լը չէ, որ ա­ռաջ­նա­յինն է: Բայ­դենն այս պա­հին ու­նի գա­հա­վի­ժող վար­կա­նիշ, ար­դեն էա­պես հետ է մնա­ցել Թ­րամ­փից: Ե­թե դրան գու­մար­վի այս իմ­պիչ­մեն­տի թե­ման, ան­կախ դրա վերջ­նա­կան արդ­յուն­քից, դա, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, դառ­նա­լու է գա­լիք տար­վա ընտ­րութ­յուն­նե­րում Բայ­դե­նի պար­տութ­յան «դա­գա­ղի վեր­ջին մե­խը»: Իսկ նման տրա­մադ­րութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում ա­մե­րիկ­յան գոր­ծող վար­չա­կազ­մին հա­զիվ թե ինչ­պես ԱՄՆ-ում, այն­պես էլ դրսում «հա­վուր պատ­շա­ճի» վե­րա­բեր­վեն: Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կով. Ս­պի­տակ տու­նը սպառ­նում է հե­ղաշր­ջու­մո՞վ. Դա հա­զիվ թե Զե­լենս­կին մի այն­պի­սի սար­սա­փե­լի բան հա­մա­րի, որ վա­զի` Բայ­դե­նի պա­հանջ­նե­րը վայրկ­յան ա­ռաջ կա­տա­րե­լու:

Իսկ Ա­լիե­ւը Զե­լենս­կի չէ, Հեյ­դա­րո­վի­չը կա­րող է Զե­լենս­կու օ­րի­նա­կից շատ բան քա­ղել: Նի­կոլն էլ, մի­գու­ցե, սկսում է հաս­կա­նալ, բայց ու­նե­նա­լով թիմ, ո­րոնց հա­մար Ա­րեւ­մուտ­քում Բայ­դե­նից բա­ցի այլ հե­ղի­նա­կութ­յուն­ներ կան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում