Ադրբեջանն ուզում է «անկլավների» հարցը բաց չթողնել, որպեսզի մինչեւ վերջ Հայաստանի կոկորդը սեղմի. Գարիկ Քեռյան

Ներքաղաքական

Օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ժամանակի ընթացքում չի բացառում, որ հայեր կգնան եւ Ադրբեջանում կապրեն, ինչ-որ ադրբեջանցիներ էլ կգան Հայաստանում կապրեն, առեւտուր կանեն իրար հետ, քանի որ խաղաղությունն այլ կերպ չի լինում: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:

— Պարոն Քեռյան, Ձեր գնահատմամբ՝ ադրբեջանցիները կգա՞ն Հայաստանում ապրելու:

— Ասենք, եթե ադրբեջանական գյուղեր կան, որոնք դատարկվել են ու հիմա էլ դատարկ են, իրենց հետ կվերադաձնեն, որ այնտեղ ապրեն: Ես արդեն իրենց ելույթներից կանխատեսում եմ, որ Ադրբեջանը հետագայում դրան կավելացնի նոր բաղադրիչ՝ հետ եկող ադրբեջանցիների անվտանգության խնդիրը: Քանի որ հայկական կողմը երաշխիք չէ անվտանգության, դրա համար կարելի է մի միջադեպ, մի սպանություն կազմակերպել եւ վերջ: Բացառված չէ, որ իրենք պահանջեն իրենց անվտանգային կառույցների վերահսկողություն ադրբեջանաբնակ տարածքներում: Սրանք իրողություններ են, որոնք ես կանխատեսում եմ: Ամենալավ տարբերակն այն է, որ Հայաստանը չի բարձրացնում Արծվաշենի հարցը, ադրբեջանցիները չեն բարձրացնում «անկլավների» հարցը: Իսկ Ղարաբաղի հայերի վերադարձը կլինի միայն այն ժամանակ, եթե գոնե վերականգնվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, այսինքն՝ այդ տարածքը ստանա հայկական ադմինիսրացիա: Բնականաբար, Ադրբեջանը դրան չի համաձայնի, մենք էլ հակընդդեմ կարող ենք մերժել փախստականների վերադարձը: Բացի այդ էլ, իսկապես, քանի Ղարաբաղը չունի կարգավիճակ, հայերի վերադարձը, որպեսզի ապրեն ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ, ուղղակի, անիմաստ է:

— Մի՞թե Ալիեւը կհրաժարվի «անկլավների» մտքից, եթե հայկական կողմը չկարեւորի Արծվաշենի վերադարձը:

— Վերջին հարցազրույցի ժամանակ Փաշինյանը նշեց, որ սահմանադրական իրավունք չունի հրաժարվելու Արծվաշենից, դա հայկական հող է: Բայց մեզ պետք է համաձայնություն ձեռք բերել, որ փոխադարձաբար երկու կողմն էլ «անկլավների» հարց այլեւս չբարձրացնի, դա ամենաձեռնտուն է: Նախ Արծվաշենը մեզ համար իրավիճակային փոփոխություններ չի բերի, որովհետեւ այն կարեւոր ռազմավարական դիրք չունի, բայց այն գյուղերը, որոնք Ադրբեջանն է ուզում Հայաստանից պոկել, դրանք ռազմավարական առավել կարեւոր նշանակության են: Դրա համար էլ Ադրբեջանն ուզում է «անկլավների» հարցը բաց չթողնել, որպեսզի մինչեւ վերջ Հայաստանի կոկորդը սեղմի:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271612&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ