Չի լինում. Ալլա Հակոբյան

Տեսանյութեր

Կատարում՝ Ալլա Հակոբյան

Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան

Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան

 

ՉԻ ԼԻՆՈՒՄ

1.

Չի լինում...

Առանց Քո կամքի, Տեր, ոչինչ չի կատարվում,

Ծառի վրա տերեւը նույնիսկ չի դողում,

Վեջին իր պարը չի պարում,

Հրաժեշտի մեջ չի պտտվում,

Չի պտտվում եւ չի դողում…

2.

Չի լինում...

Արեւի շողը երկնքից ինձ չի հասնում,

Պատուհանի գոգին հենված չեմ տաքացվում,

Եթե Քո կամքը չի լինում,

Եթե Դու այդ չես արտոնում`

Չեմ տաքացվում, չեմ տաքացնում...

3.

Չի լինում…

Շուրթերս նրա համար այլեւս չեն ժպտում,

Աչքերս նրա համար ցոլքեր չեն արձակում,

Եթե Քո կամքը չի լինում,

Եթե Դու այդ չես արտոնում՝

Էլ չեմ ժպտում, չեմ շողշողում…     

4.

Չի լինում...

Ադամանդի շողի նման միայն փայլում

Եւ ոչ մեկին չեմ ջերմացնում, չեմ գուրգուրում,

Եթե Քո կամքը չի լինում,

Եթե Դու այդ չես արտոնում՝

Միայն փայլում, չեմ ջերմացնում…

5.

Չի լինում...

Եւ երկնքից աստղեր այլեւս չեն թափվում,

Եւ ոչ մի ցանկություն իմ մեջ չի արթնանում,

Եթե Քո կամքը չի լինում,

Եթե Դու այդ չես արտոնում՝

Էլ երկնքից աստղեր այլեւս չեն թափվում…

6.

Էլ չեմ ուզում՝

Այլեւս ոչ մի բան կյանքից այս չեմ ուզում,

Ոտքերիդ տակ եմ ես ընկնում եւ պաղատում ·

«Իմաստության լույսով պատիր,

Քո վահանով ինձ պաշտպանիր,

Տէր, պաշտպանի՜ր, Դու ինձ օգնիր…»

7.

«Օգնի՜ր ինձ, Տէր,

Կանգնած եմ անդնդի եզրին ես գլխակոր,

Խոնարհ սպասում եմ Քո դատին ես ահավոր,

Ճերմակ լույսով ինձ ողողիր,

Ներում շնորհիր եւ արձակի'ր,

Ինձ ազատի՜ր, մեղքերի ծանր բեռից արձակի՜ր…»;

8.

Չի լինում...

Սեւը` սպիտակ, եւ դառը՝ քաղցր, չի դառնում,

Առանց Քո կամքի, Տէր, ոչինչ չի կատարվում...

«Սեւս ճերմակ նորից հագցրու,

Մութ խավարից ինձ ետ դարձրու,  

Թող միշտ լինի

Քո կամքը, Տէր,

Բարի…»

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում