Ռանոսը` Ռուսաստանի առաջնություն տեղափոխելու մասին
Սպորտ
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը պատասխանել է Ռուսաստանի առաջնությունից որևէ ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին.
«Սա իմ առաջին մրցաշրջանն է Բունդեսլիգայում։ Այս տարին օգտագործում եմ շատ բան սովորելու, միջավայրին և քաղաքին ընտելանալու համար: Կարող եմ ասել նաև, որ ակումբում անցկացրած ժամանակը շատ կարևոր և օգտակար եմ համարում։
Կտեղափոխվե՞մ ՌՊԼ։ Ես ինձ հարմարավետ եմ զգում Մյոնխենգլադբախում և, հետևաբար, ակումբը փոխելու պատճառ չեմ տեսնում»,- Ռանոսի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
https://iravunk.com/sim/?p=271601&l=am/