Զինված ուժերը պետք է կառուցված լինեն ու գործեն իրավունքահեն գաղափարների հիման վրա. Անահիտ Մանասյան

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում բացման խոսքով է հանդես եկել Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կազմակերպված՝ զինված ուժերում վատ վերաբերմունքի դեմ պայքարի և կանանց ներգրավումը զինված ուժերում թեմաներով քննարկմանը։

Միջոցառումը նախաձեռնել են Եվրոպայի խորհուրդն ու Պաշտպանության նախարարությունը։ Բացման խոսքով հանդես են եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն։

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-ամյակի առթիվ:  Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում անհնար է ունենալ բնականոն հասարակական հարաբերություններ, եթե դրանք կառուցված չեն իրավունքահեն մոտեցումների,  հավասարության և արժանապատվության գաղափարների վրա։

«Մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից ունեն բացառիկ կարևորություն։ Ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքահեն արժեքների վրա։ Հակառակ պարագայում անհնար է ունենալ համերաշխ և հանդուրժող միջավայր, իսկ այդպիսի միջավայրի բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ հակաիրավական և բացասական երևույթների։ Այս համատեքստում կարևորում եմ Պաշտպանության նախարարության հետ մեր համագործակցությունը։ Այդ համագործակցության շնորհիվ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ»,-ասել է Անահիտ Մանասյանը։

Միևնույն ժամանակ, Պաշտպանը խոսել է զինված ուժերում առկա խնդիրների մասին, նշել, որ դրանք պետք է ստանան համակարգային լուծումներ` ընդգծելով այդ գործընթացում մարդու իրավունքների գերակայության երաշխավորման կարևորությունը։

Միջոցառման շրջանակում Եվրոպայի խորհրդի կողմից հրավիրված փորձագետ Լիլիան Ապոստոլը ներկայացրել է քննարկվող թեմաների առնչությամբ միջազգային չափանիշները, ԵԽ երկրների լավագույն փորձը, քաղված դասերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի օրինակները։

Զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի