Գերեվարված Արցախի ղեկավարության գործով Բաքվում հատուկ քննչական խումբ կստեղծվի
ԹեմաԳերեվարված Արցախի ղեկավարության գործով Բաքվում հատուկ քննչական խումբ կստեղծվի։ Այս մասին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում է ԱՊԱ-ն։
Նա հայտարարել է, թե ներկայումս բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրության և միջազգային կոնվենցիաների համաձայն։
«Ադրբեջանի ժողովուրդը լիովին կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննության ավարտից հետո գործը կուղարկվի դատարան»,-ասել է Ալիևը։
https://iravunk.com/sim/?p=271570&l=am/

