Երբ ու ինչ նախապայմանով են վերադառնալու հայ գերիները. ՔՊ-ն ոչինչ չի բացառում

Թեմա

Դեկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի աշխատակազմերի միջեւ տեղի ունեցած ուղիղ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների, այդ թվում մարդասպանին, որը ներխուժել էր ՀՀ տարածք ու սպանել ԶՊՄԿ պահնորդին։ Գերիների վերադարձի պայմանավորվածության մասին հայտնել էր ՀՀ կառավարությունը, իսկ Ադրբեջանն էլ հրապարակել էր անունները՝ նշելով, որ գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի հանձնվելու։

Միջազգային հանրությունն արդեն մի քանի օր է, ինչ ողջունում Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացի մասին հայտարարությունը, ավելին դրական գնահատում Արցախում ցեղասպանություն իրականացրած Ալիեւի «հումանիստական» քայլը, որը 2 ադրբեջանցու դիմաց հանձնում է 32 հայ զինծառայողի, բայց Բաքվում գերության մեջ պահվող 32 հայերը ոչ միայն դեռ չեն վերադարձվել, այլև՝ «պայմանավորվածությունից» հինգ օր անց դեռևս հայտնի չէ, թե երբ կվերադարձվեն։

Պաշտոնական հայտարարություններից մի քանի օր է անցել, բայց ի պատասխան առաջարկեցին սպասել պաշտոնական հաղորդագրությանը՝ նշելով, որ գերիների վերադարձի ժամանակ հայտարարություն կլինի։ Իսկ թե ինչով է պայմանավորված գերիների վերադարձի ձգձգումը, արդյո՞ք դա կարող է կապված լինել գերիներից որևէ մեկի առողջական խնդիրներով, կամ այլ ստվերային պայմանավորվածություններով նախ փորձեցինք պարզել ՀՀ կառավարոթյունից, որտեղից նշեցին. «Այս պահին հստակ  տեղեկություն չունենք, լինելուն ես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»։

Բացառվո՞ւմ է, որ պաշտոնական Բաքուն հետ կանգնի 32 գերիներին վերադարձնելու դիրքորոշումից և նոր նախապայմաններ ներկայացնի փորձեցինք հետաքրքրվել ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանից, ով իր հերթին. «Որեւէ ժամկետ հստակ նշված չի եղել, միայն ենթադրեց, որ նույն պահին կլինի գործընթացը, այսինքն՝ 32 հայ գերիները կգան, 2-ը՝ կգնան: Մենք ասում ենք՝ գնում ենք ինչ-որ գործընթացի, ոչինչ չի կարելի բացառել երբեք, բայց եթե մենք գնում ենք գործընթացի, այդ գործընթացի վերջում 32-ը չեն, մնացածն էլ են գալու»:

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը