«Հրապարակ». Ավինյանին փոխարինում են Փամբուխչյանո՞վ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետարանի՝ ամեն երկուշաբթի հրավիրվող դիսպետչերականը երեկ չի կայացել: Աշխատակազմին հիմնավոր բացատրություն չեն տվել պատճառների մասին: Ավելին՝ հայտնել են, որ Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ինչը նշանակում է, որ գրությունները պետք է հասցեագրվեն Փամբուխչյանին։ Նման բան լինում է, երբ քաղաքապետն արձակուրդ է գնում, սակայն Ավինյանն արձակուրդ չի վերցրել: Քաղաքապետարանի խոսնակը մեզ ասաց.

«Քանի որ կան հսկողականներ` տարբեր վարչությունների վրա, եւ դրանց վերջնաժամկետն ավարտվում է այս շաբաթվա մեջ, դրա համար որոշում կայացվեց հաջորդ երկուշաբթի նիստն անցկացնել, որ ամբողջական պատկեր ունենանք»: Այս տրամաբանությամբ ԱԺ-ն ու կառավարությունն էլ կարող են հերթական նիստը չանել եւ պարզաբանել, որ բոլոր նախագծերը հավաքելու են՝ մի օրում քննարկեն։ Իսկ հաջորդ երկուշաբթի դիսպետչերականը Տիգրան Ավինյա՞նն է վարելու։ «Դիսպետչերականները միշտ քաղաքապետն է վարում, այժմ նման տեղեկություն չկա, որ Արմեն Փամբուխչյանն է վարելու: Գուցե այդպես լինի, եթե քաղաքապետն արձակուրդում կամ գործուղման մեջ լինի»։

Նիստի չեղարկումը եւ Ավինյանին Փամբուխչյանով փոխարինելն ուշագրավ են վարչապետի եւ քաղաքապետի ոչ հարթ հարաբերությունների կոնտեքստում։ Չի բացառվում, որ ոչ մի ինտրիգ էլ չկա, սակայն, մյուս կողմից, հնարավոր է սա Ավինյանին չեզոքացնելու հերթական քայլն է՝ դեֆակտո քաղաքապետ են կարգում առաջին տեղակալին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում