Հարվածներ էին հասցրել, ապա հափշտակել են Նարկոլոգիական կենտրոնից ստացած մեթադոնն ու դիմել փախուստի

Հասարակություն

Դեկտեմբերի 8-ին, ժամը 9.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աճառյան փողոցի 2-րդ փակուղու մոտ անհայտ անձինք հարվածներ են հասցրել իրեն և հափշտակել Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստացած դեղորայքը:
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ 34-ամյա երիտասարդը նշված կենտրոնից ստացել է մեթադոնի իր չափաբաժինը, ինչից հետո Աճառյան փողոցի 2-րդ փակուղու մոտ երկու տղամարդ հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել և հափշտակելով մեթադոնը՝ դիմել են փախուստի: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են 54-ամյա և 59-ամյա երկու տղամարդ՝ երկուսն էլ Երևանի բնակիչ:
Հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տղամարդիկ, 33-ամյա երիտասարդի կողմից շահագործվող «Օպելով» հանդերձ, Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Անձնական խուզարկությամբ 59-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ 40 մլ թափանցիկ հեղուկով, «Մեթադոնային լուծույթ 100 դեղաչափ» գրառմամբ: Նա հայտնել է, որ 33-ամյա երիտասարդի «Օպելում» կա նույն լուծույթով 5 սրվակ, որոնցից մեկը տվել է երիտասարդին: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդու մոտ և մեքենայում հայտնաբերվածը Աճառյան փողոցի 2-րդ փակուղում հափշտակվել էր 34-ամյա երիտասարդի մոտից, որին նաև ծեծի էին ենթարկել:
Երեք տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
«Օպելը» տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի