«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շտապեք «Թատրոն Կայարանի» ամանորյա ներկայացումներին

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Թատրոն Կայարանի» փոխտնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ` բոլորին հայտնի ԱՆԴԻԻ հետ:

— Պարոն Սողոմոնյան, «Թատրոն Կայարանը» գործում է շուրջ երկու տարի, այցելությունները շա՞տ են:

— Այո, եւ այդ երկու տարվա մեջ շատ հզոր շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել «Թատրոն Կայարանում»: Դա կփաստի նաեւ մեր հանդիսատեսը, քանի որ առաջ եւ հիմա դահլիճները բավականին տարբեր են թե՛ ոճային, թե՛ գույքային առումով: Այդ իսկ պատճառով դա թույլ տվեց նաեւ մեր հանդիսատեսի բանակն ավելանալուն: Ինչը օր օրի նկատելի է դառնում, եւ դա մեզ խթան է հանդիսանում էլ ավելի լավ աշխատելուն: Տեղեկատվական դաշտում ունենք մեր գործընկերները, որը շատ գովելի է: Ես ինքս էլ 10 տարուց ավել աշխատել եմ հեռուստատեսությունում: Եվ այսօր տեղեկատվական դաշտի իմ գործընկերների հետ միասին փորձում ենք անել ամեն ինչ՝ խթան հանդիսանալով վարչական շրջանում զարգացնելու այս կոլորիտային մշակութային կենտրոնը, որը կոչվում է մի մեծ ընտանիք: Դրա հետ մեկտեղ փորձում ենք աշխատել անապահովների, Արցախից բռնի տեղահանված երեխաների հետ, որպեսզի իրենք էլ հետ չմնան այդ ամենից եւ ներկայացումների միջոցով զարգացնեն իրենց ներաշխարհը: Ի դեպ, ասեմ, որ Արցախից բռնի տեղահանված եւ զոհված ազատամարտիկների երեխաների համար մեր ներկայացումներն անվճար են:

— Հիմնականում ի՞նչ ժանրով եք ներկայանում եւ ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս երկու տարվա ընթացքում:

— Թատրոնի ներկայացումները բազմաժանր են: Մեր ռեպերտուարում ընդգրկել ենք թե՛ մանուկների, թե՛ պատանիների եւ թե՛ մեծերի համար ներկայացումներ: Այս տարի Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա բեմադրած մեր գեղարվեստական ղեկավար Կարապետ Քարաջյանի ներկայացումը մասնակցեց «Արտավազդ» մրցանակաբաշխությանը եւ մեծ հաջողություն ունեցավ: Ունենք նաեւ ամանորյա ծրագիր, որի արդեն մոտ 30-ից ավել սեանս վաճառված են՝ չհաշված մարզային հյուրախաղերինը: Դա «Գրինչ» մանկական հեքիաթն է, որտեղ խոսվում է չարի մասին, որը վերջում բարիանում է: Հեքիաթներում այդպես է, չէ՞, միշտ հաղթում է բարին: Այս դեպքում շատ գեղեցիկ մոտիվներով է դա արվում: Նույնիսկ իրեն բնութագրող չար կերպարը մենք փոխել ենք դեպի ավելի բարիդրացիականը: Կան էլեմենտներ կատակերգական, որպեսզի երեխաների մոտ չարի տպավորությունը չմնա: Եվ բոլոր այդ էլեմենտների վրա աշխատել է մեր բեմադրող ռեժիսորը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարապետ Քարաջյանը: Մեր հաջողություններից մեկն էլ այն է, որ թատրոնն այս վարչական շրջանում նախեւառաջ բնակիչների կողմից ընդունվեց, սիրվեց:

— Կարելի՞ է ասել, որ ՀՀ-ում «Թատրոն Կայարանը» միակ թատրոնն է, որը նաեւ մեծերի համար ունի ամանորյա ներկայացում: Կմանրամասնե՞ք:

— Այո, մենք ունենք ոչ միայն մանկական, այլ նաեւ մեծերի համար ամանորյա ներկայացումներ: Վստահ եմ՝ կհիշեք «Բաղնիքդ անուշ» ֆիլմը: Սյուժետային առումով այդ ֆիլմին նման է մեր «Մանդարինի լիկյոր» ներկայացումը: Շատ հետաքրքիր ներկայացում է, որին անհամբեր սպասում են մեծերը: Մեր ամանորյա խաղացանկում շուտով կլինի նաեւ «Մանդարինի լիկյորը», որը մեծ հաջողություն ունի: Այդ ներկայացումով մենք հյուրախաղեր ունեցանք ՀՀ տարբեր մարզերում: Եվ մի հետաքրքիր փաստ էլ ասեմ, որ մեր ամանորյա ներկայացումներն այնքան սիրվեցին հանդիսատեսի կողմից, որ դեռ մարտի կեսերն էր, բայց «Գրինչի» եւ «Մանդարինի լիկյորի» պահանջարկը կար թե՛ Երեւանում եւ թե՛ մարզերում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան