Այս տարվա սեպտեմբերին հաղթել եմ ադրբեջանցի մրցակցիս. ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՅԱՆ

Սպորտ

Օրերս Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացած Հայաստանի  հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնության ժամանակ պայքարին մասնակցած 80 ըմբիշներից հաղթողներ են դարձել Մանվել Խաչատրյանը 55 կգ, Գևորգ Ղարիբյանը 60 կգ, Հրաչյա Պողոսյանը 63 կգ, Սահակ Հովհաննիսյանը 67 կգ, Աշոտ Խաչատրյանը 72 կգ, Հենրիկ Գևորգյանը 77 կգ, Կարեն Խաչատրյանը 82 կգ, Գևորգ Թադևոսյանը 87 կգ, Հայկ Խլոյանը 97 կգ և Դավիթ Հովասափյանը 130 կգ ։ Մասնակցությունից ազատվել էին անվանի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Սլավիկ Գալստյանը, որոնք Աշխարհի առաջնությունում ապահովել են Օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Նրանք տրիբունաներից էին հետևում առաջնության ընթացքին, իսկ Ալեքսանյանը խորհուրդներ էր տալիս թիմակիցներին։ Առաջնության արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը տարեվերջից պատրաստվելու է 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը։

Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց հանդիպել   ու բացառիկ զրույց ունենալ անվանի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.

«Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Երեք գոտեմարտ ունեցա ու հաղթեցի բոլոր մրցակիցներիս։ Այս հաղթանակը հնարավորություն տվեց, որ հաջորդ տարի փետրվար ամսին մասնակցեմ վարկանիշային մրցաշարի, հետո էլ Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Հուսով եմ, որ կկարողանամ հաղթահարել ու նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Աշխարհի առաջնության ժամանակ, իմ սխալի պատճառով, կես միավոր մրցակցիս տվեցի ու այդպես պարտվեցի, ափսոս չկարողացա նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր, սակայն, երբեք չեմ հուսահատվում։ Ուրեմն պիտի աշխատեմ իմ սխալների վրա, ուղղեմ, որպեսզի կարողանամ ավելի հաջող հանդես գալ։ Այս տարվա սեպտեմբերին հաղթել եմ ադրբեջանցի մրցակցիս։  2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությանը, 60 կգ քաշայինների եզրափակչում հաղթել եմ Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Կամալին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն։

- Շնորհակալություն, Գևորգ, մեզ ժամանակ տրամադրելու, բացառիկ զրույցի համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում