«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Ո՞ւմ հրամանով է ռմբակոծվել Գյանջան․ Սամվել Բաբայանի ցուցմունքը, մաս 2

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

««Հրապարակը» շարունակում է հրապարակել ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ Արցախի դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում տրված ցուցմունքից դրվագներ։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահը եւ Ադրբեջանի կողմից գերեվարված ու Բաքվի բանտերում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը՝ հրապարակման մեջ չենք նշում անուն-ազգանուններ։

Նախորդ հոդվածում գրել էինք, որ քննիչը Սամվել Բաբայանին հարց է տվել, թե ով է հրահանգել, որ գնդակոծեն Գյանջան` հայկական Գանձակ քաղաքը, արդյոք դա Արայիկ Հարությունյանի հրամանո՞վ է իրականացվել։ Քննիչի եւ Բաբայանի հարցաքննությունը՝ ստորեւ։

Քննիչ․ «2020թ․ հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ԱՀ նախագահի ուղերձը, որում նշել է, որ նրա հրամանով են այդ օրը թիրախավորել Գյանջա՝ հայկական Գանձակ քաղաքը։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ, արդյոք նրա հրամանով իրականացվե՞լ  է նման գործողություն, այն պայմաններում, երբ նա ուղղակի մասնակցություն չի ունեցել ԱՀ ՊԲ կառավարմանը։ ․․․ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին խնդրել կամ առաջարկել է, որ անձամբ նա Գանձակ քաղաքի թիրախավորման պատասխանատվությունը վերցնի իր վրա»։

Սամվել Բաբայան․ «Իմ ունեցած տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը Գանձակ քաղաքի ռմբակոծելու վերաբերյալ հրաման չի տվել, բայց տեղյակ չեմ, թե ինչու է Արայիկ Հարությունյանը նշել, թե իբր նա նման հրաման է արձակել»։

Քննիչը Սամվել Բաբայանին նաեւ հարցրել է, թե պատերազմի ժամանակ ով էր ստանձնել Արցախի Հանրապետության հարավային ուղղության պաշտպանության պատասխանատվությունը, ի՞նչն էր նշված ուղղությամբ անհաջողությունների պատճառը։

Հիշեցնենք, որ հարավային թեւի օպերացիայի մշակումը, որի հետեւանքով թշնամին իր հսկողության տակ վերցրեց Հադրութը, ապա՝ Շուշին, սկսվել է հոկտեմբերի 4-ին։ Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով․ «Երեկ Արցախում էի։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: Տեսանյութում Փաշինյանի կողքին նստած են նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԱԾ տնօրենը եւ այլ պաշտոնյաներ։ Բաբայանի պատասխանը եւ ցուցմունքից ուշագրավ այլ դրվագներ կներկայացնենք հաջորդիվ։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է, եւ հրապարակել էինք նրա ցուցմունքից մի դրվագ, որտեղ Բաբայանն ասում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով կանգնեցնելու խնդրանքով։ Սամվել Բաբայանին հարցաքննելու մասին տեղեկությունը հաստատել էին նաեւ Արցախի նախկին գլխավոր դատախազ, հետագայում՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանը, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը։ Չնայած այս անձանց պնդումներին, Սամվել Բաբայանը համառորեն հերքում է՝ իրեն չեն հարցաքննել»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում