«Փաստ». Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. Անզեն աչքով էլ նկատելի էր, որ Ալավերդիում ոստիկանության ակտիվ մասնակցությամբ կյանքի կոչված իշխանազավթման աշխատանքները համակարգում էր քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որն անցյալ տարի տեղի ունեցած ընտրություններում պարտվել էր Արկադի Թամազյանին։ Ի դեպ, Արեն Մկրտչյանը չհերքեց էլ, որ ինքն է դիմել ոստիկանությանը, որ ապահովեն իր և իր թիմի անվտանգությունը...

Ալավերդի համայնքի ընտրողներից։ Խոսքը նույն Արեն Մկրտչյանի մասին է, որը ոստիկանական միջամտությամբ իրականացված իշխանազավթումից հետո խորհրդարանում խոսում էր ժողովրդավարությունից՝ «սարքովի» հարց ուղղելով ՏԿԵ նախարարին: Խոսքը նույն Արեն Մկրտչյանի մասին է, որը բազմիցս գլուխ է գովում որպես պատգամավոր Ալավերդիում կատարած աշխատանքների մասին, իսկ իրականում, երբ ծանոթանում ես լրատվամիջոցների հրապարակումներին, ապա պարզ է դառնում, որ նրա նախաձեռնությունները Ալավերդիում ընդամենը եղել են կարճաժամկետ «փուչիկներ»։

Օրինակ՝ 2019 թ. Մկրտչյանը մեծ ոգևորությամբ ավետում էր կարի ֆաբրիկայի հիմնումը, որը, սակայն, փակվել է ընդամենը մեկ ամիս անց։ Մի քանի տարի լինելով ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ՝ Արեն Մկրտչյանը խոստանում էր վերանորոգել Ալավերդու քաղաքային մարզադաշտը։ Իսկ ահա ընդամենը մի քանի ամսում Արկադի Թամազյանի կատարած բազմաթիվ աշխատանքների շարքում էր միջազգային չափանիշների խոտածածկի կառուցումը մարզադաշտում։

Հիմա էլ Արեն Մկրտչյանը փորձելու է «համակարգել» Ալավերդի համայնքի ղեկավար կարգված Դավիթ Ղումաշյանին, որի հետ, ըստ ալավերդցիների, նա ունի բավական վատ հարաբերություններ, և բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում