Ալիեւի հերթական «աղվեսությունը»

Վերլուծություն

Եվ ա­հա, մեծ տա­րա­ծաշր­ջա­նում բա­վա­կա­նին հա­վա­նա­կան դար­ձած մեծ փո­փո­խութ­յուն­նե­րի շե­մին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=271313&l=am), Ա­լիե­ւը ո­րո­շեց, որ պետք է ժամ­կե­տից շուտ վե­րար­տադր­վի: Այ­սինքն` նրա հրա­մա­նագ­րով փետր­վա­րի 7-ին Ադր­բե­ջա­նում տե­ղի կու­նե­նան ար­տա­հերթ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­ներ:

Ա­սել, թե Ա­լիե­ւը փոր­ձում է դրա­նով ադր­բե­ջա­նա­կան ընդ­դի­մութ­յա­նը փա­կու­ղու ա­ռաջ կանգ­նեց­նե­լով վե­րընտր­վել, իր դեմ ռեալ քայ­լեր ա­նե­լը բա­ցա­ռե­լով, միամ­տութ­յուն կլի­ներ: Ադր­բե­ջա­նական ընդ­դի­մութ­յու­նը հա­յաս­տան­յա­նից էլ խեղճ վի­ճա­կում է, իսկ Ար­ցա­խը գրա­վե­լը Հեյ­դա­րո­վի­չի վար­կա­նի­շը բարձ­ունք­նե­րի է հասց­րել: Բայց նա կա­րող է վա­խե­նալ «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յու­նից», եւ դա կա­րող է ար­տա­հեր­թի գնա­լու լուրջ պատ­ճառ լի­նել:

­Սա­կայն այս դեպ­քում էլ ո­րոշ հա­կա­սութ­յուն­ներ կան: Ե­թե մինչ վեր­ջին օ­րե­րը ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ Ա­լիե­ւի հա­րա­բե­րութ­յու­ննե­րը ծայ­րա­հեղ սրվել էին, ա­պա հի­մա կար­ծես «սա­ռույ­ցը հալ­վեց»: Այս­պես, այդ սրա­ցու­մը ա­րեւ­մտ­յան հար­թակ­նե­րում Նի­կո­լի հետ բա­նակ­ցութ­յու­ններ կազ­մա­կերպ­ե­լու հո­ղի վրա էր: Բայց ա­հա նա­խօ­րեին, ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի՝ Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ’Բ­րա­յե­նի հետ հան­դի­պու­մից հե­տո, Ա­լիե­ւը հայ­տա­րա­րեց, որ իր դիր­քե­րից մի փոքր հետ է քաշ­վել: «Խա­ղա­ղութ­յան հաս­տատ­ման պատ­մա­կան հնա­րա­վո­րութ­յուն­ներ են ստեղծ­վել, եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը, հաշ­վի առ­նե­լով նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը, նույն­պես կա­րող է իր ներդ­րումն ու­նե­նալ այդ գոր­ծըն­թա­ցում»:

­Բայց ի՞նչ ա­սել է «ներդ­րում ու­նե­նալ այդ գոր­ծըն­թա­ցում», դա ա­ռանց­քա­յի՞ն ներդ­րում է Ա­լիե­ւը հա­մա­րում, վեր­ջին խո՞սք: Օ’Բ­րա­յե­նը հայտ­նեց, թե՝ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը պատ­րաստ է հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­ջորդ բա­նակ­ցութ­յուն­ներն անց­կաց­նել Վա­շինգ­տո­նում: Իսկ Վա­շինգ­տոն վե­րա­դառ­նա­լով, X-ի իր միկ­րոբ­լո­գում գրեց. «Պետ­քար­տու­ղար Բ­լին­քենն ան­համ­բեր սպա­սում է շու­տով Վա­շինգ­տո­նում հյու­րըն­կա­լե­լու արտ­գործ­նա­խա­րար­ներ Ա­րա­րատ Միր­զո­յա­նին եւ Ջեյ­հուն Բայ­րա­մո­վին»: Ե­թե խոս­քը միայն արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման մա­սին է, ա­պա դա «ա­ռանց­քա­յին ներդ­րում» չի կա­րող հա­մար­վել: Հե­տա­գա­յում նաեւ Ա­լիեւ-­Փա­շին­յան բա­նակ­ցութ­յուն­նե՞րն են Վա­շինգ­տո­նում ըն­թա­նա­լու. դա ար­դեն միան­շա­նակ չէ:

Ա­մեն դեպ­քում, նա­խօ­րեին Ա­լիե­ւը մի քա­նի հայ­տա­րա­րութ­յուն­ներ էլ հնչեց­րեց, ո­րոնք մտա­ծե­լու ա­ռիթ տա­լիս են: Նախ` «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագի­րը» «Փոքր փաս­տա­թուղթ է, 6-7 է­ջի սահ­ման­նե­րում, մոտ 20 կե­տով»: Իսկ դա ակ­նարկ է, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հար­ցե­րը հա­զիվ թե այդ փաս­տաթղ­թում նե­րառ­ված լի­նեն: Վեր­ջա­պես, բուն կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սով Ա­լիե­ւը հե­տեւ­յա­լը նշեց. «Ես հոգ­նել եմ ա­սել, որ մենք նպա­տակ չու­նենք զեն­քով գրա­վել մի­ջանց­քը, մենք կա­րող ենք այլ տար­բե­րակ­ներ դի­տար­կել, մենք կա­րիք ու­նենք Նա­խի­ջե­ւա­նի եւ Թուր­քիա­յի հետ կա­պի, նաեւ հա­մա­ձայ­նել ենք ի­րա­նա­կան կող­մի հետ»: Իսկ ա­հա Մեղ­րիի ճա­նա­պար­հի մա­սով նա ա­սաց. «Ես բազ­միցս խո­սել եմ Փա­շին­յա­նի հետ՝ հարց­նե­լով, թե ին­չու նա չի կա­տա­րում ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յան 9-րդ կե­տը, ո­րը հստա­կո­րեն ա­սում է, որ ու­ղիղ կապ պետք է հաս­տատ­վի Ադր­բե­ջա­նի արևմտ­յան շրջան­նե­րի եւ Նա­խիջ­ևա­նի միջև, ո­րով նույ­նիսկ աս­վում է, թե ով պետք է ա­պա­հո­վի վե­րահս­կո­ղութ­յունն ու անվ­տան­գութ­յու­նը։ Դա ՌԴ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յունն է՝ ռու­սա­կան ԱԴԾ-ն»:

Ակ­նար­կը կար­ծես թե հաս­կա­նա­լի է: Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է իր հայտ­նի թե­զը, որ կա՛մ Մեղ­րիի գի­ծը պետք է բաց­վի` ար­դեն ձեռք բեր­ված ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան հա­մա­ձայն, կա՛մ դա ի­րեն հե­տաքր­քիր չէ, եւ ճա­նա­պարհ կկա­ռու­ցի Ի­րա­նով:

­Բայց նաեւ նկա­տենք, որ «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» այս­քան ձգձգվե­լու գլխա­վոր հար­ցը հենց դա էր՝ ինչ վե­րահս­կո­ղությ­ւոն է լի­նե­լու Մեղ­րիում: Ընդ ո­րում, ա­մե­րի­կա­ցի­նե­րի հիմ­նա­կան հե­տաքրք­րութ­յունն այն է, որ լի­նի իր վե­րահս­կո­ղութ­յու­նը: Ու ե­թե հի­մա բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը կա­րող է շա­րու­նակ­վել Վա­շինգ­տո­նում, եւ դրա­նում չլի­նի կո­մու­նի­կա­ցիա­նե­րի խնդրի հետ կապ­ված լու­ծում, ա­պա դա ի՞նչ է տա­լու ա­մե­րի­կա­ցի­նե­րին. գործ­նա­կա­նում՝ ո­չինչ, մի­գու­ցե, մի փոքր քա­ղա­քա­կան հե­ղի­նա­կութ­յուն: Ընդ ո­րում, ա­ռանց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցի լուծ­ման «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» թե որ­տեղ կստո­րագր­վի, նաեւ Մոսկ­վա­յի հա­մար շատ էա­կան չէ: Կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման հա­նած, մնա­ցա­ծը գրե­թե նույն տեքստն է, եւ ի՞նչ տար­բե­րութ­յուն, թե դրա տակ որ­տեղ են ստո­րագ­րութ­յուն դնե­լու:

Ա­վե­լի վատ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար, ե­թե հի­մա կա­րող է դեռ վերջ­նա­կա­նա­պես չլու­ծար­ված Ար­ցա­խի մի­ջո­ցով փոր­ձել Բաք­վի վրա ճնշում­ներ գոր­ծադ­րել, ա­պա հաշ­ված շա­բաթ­ներ անց, երբ Շահ­րա­ման­յա­նի ստո­րագ­րած փաս­տաթղ­թով Ար­ցա­խը կդառ­նա լու­ծար­ված, ա­պա նաեւ այդ ճնշման լծա­կը իր դե­րը զգա­լիո­րեն կկորց­նի: Իսկ Վա­շինգ­տո­նում արտ­գործ­նա­խա­րար­նե­րի բա­նակ­ցութ­յուն­նե­րի մի­ջո­ցով Ա­լիե­ւը կա­րո­ղա­նում է այդ ժա­մա­նա­կը շա­հել՝ գործ­նա­կա­նում ո­չինչ չկորց­նե­լով:

Այս­պի­սով, ե­թե ի­րոք այս մե­խա­նիզմն է գոր­ծում, դա Վա­շինգ­տո­նի մոտ Ա­լիե­ւին «գու­նա­վո­րե­լու» ցան­կութ­յու­նը պետք է, որ չնվա­զի: Ու Հեյ­դա­րո­վի­չը, թե­րեւս, փոր­ձում է նաեւ դրա­նից խու­սա­փել՝ գնա­լով ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով դիր­քե­րի ամ­րապնդ­ման:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271315&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը