Իրավական անգրագիտությունը չափազանց բարձր մակարդակի է. Ալեքսանդր Կոչուբաեւ

Ներքաղաքական

Անդրադառնալով Ալավերդու համայնքապետարանում «համայնքապետի պաշտոնի զավթման» օպերացիային եւ այդ ընթացքում ոստիկանության գործողություններին` նախկին սպա, փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎՆ ասաց, որ դա եղել է ուղիղ քաղաքական հրահանգի կատարում:

— Ես, լինելով պաշտոնաթող սպա, շատ մեծ ցավով եմ արձանագրում, որ ոստիկանությունը քաղաքականացվածության այսպիսի բարձր աստիճան չի ունեցել երբեք։ Չեմ ցանկանում, որ խոսքս արատավորի ամբողջ համակարգը։ Այդ համակարգում եղել են եւ կան պրոֆեսիոնալներ: Իմ խոսքը չպետք է իրենց վիրավորի, բայց նրանք փոքրամասնություն են, որովհետեւ ոստիկանական համակարգում սկսել են մեծամասնություն կազմել անգրագետները։ Իրավական անգրագիտությունը չափազանց բարձր մակարդակի է: Եվ ես կցանկանայի ոստիկանապետ պարոն Վահե Ղազարյանին հորդորել` թող ինքը վերհիշի մինչեւ 2018 թվականը զբաղեցրած պաշտոններում իր գործողությունների իրավաչափությունը եւ մտաբերի, թե ինչ է անում հիմա ինքը: Վահե Ղազարյանը մոռացել է անցյալը, այն ձեռքբերումները, որ ոստիկանական համակարգը նաեւ իմ եւ իր աշխատանքի շնորհիվ բերել է արդյունքի: Իսկ այսօր, ես չեմ վախենում այդ խոսքից, քաղաքականացվածության այսպիսի բարձր մակարդակ ոստիկանությունը չի ունեցել երբեք: Ոստիկանություն ասելով` պետք է հասկանալ «կարմիր գլխարկներ» կրող ծառայողներին: Իսկ իրականում նրանք բոլորը պոտենցյալ մեղադրյալներ են, քանի որ ես այնտեղ չեմ տեսնում ոստիկանության լիազորություններին բնորոշ գործողություններ: Սրանք ընդամենը քաղաքական իշխանությանը պահելու, պահպանելու առաջամարտիկներ են, որոնք հրամանի մեթոդի եւ միջոցների միջեւ որեւէ տարբերություն չեն դնում եւ կատարում են գործնականում ցանկացած  հրաման: Եվ ես չափազանց վրդովված եմ պարոն Ղազարյանի խոսքից, թե համակարգը, բարեվարքության, իրավաչափության տեսանկյունից թեկուզ մեկ ձեռքբերում ունի: Հակառակը` ունենք հսկայական նահանջ: Նույնը վերաբերում է պարեկային ծառայությանը: Լավն էր, թե վատն էր Ճանապարհային ոստիկանությունը, բայց գոնե ունեինք կայացած համակարգ։ Այս համակարգը ամբողջովին կազմաքանդելը եւ պարեկային ծառայություն ստեղծելը հասկանալի է, որ արվեց Եվրոպայից բազմաթիվ գրանտներ ուտելու համար, բայց կայացված համակարգ է քանդվել, եւ տեղը ձեւավորվել է պարեկային ծառայություն, որոնք անգամ տարրական հարգանք չունեն իրենք իրենց մեջ, իրենք իրենց գործընկերների նկատմամբ։ Մի փոքր էլ «հաբռգածություն» կա։ Պարեկները կարող են քաղաքացուն ծեծել, հայհոյել, քաշքշել, հարվածել, եւ արդյունքում քաղաքացին դատապարտվի անազատության:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում