Ինչով ավարտվեց Ալեն-Աղվան «բանաստեղծական» բանավեճը
Ներքաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին, նիստի ժամանակ ասել էր, թե` «ըհը, էլի պիջակի թեւերը քշտած եկավ Ոսկե աշնան հերթական ոտանավորը կարդալու համար»:
Անդրադառնալով վերոնշյալին` ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ չի ուզում մեկնաբանել Ալեն Սիմոնյանին, անիմաստ է, որովհետեւ նա կրկնելու է այն, ինչ իրենց հանձնարարում է Փաշինյանը։
— Համոզված եմ` իրենց ներսում խոսակցություն են ունեցել, թե ինչու պարոն Վարդանյանի նախորդ ելույթներին չեք արձագանքում: Ես ասացի Ալեն Սիմոնյանին` ես ոտանավորներ չեմ գրում, ես գրում եմ բանաստեղծություններ, ոտանավորներ գրում է իրենց վարչապետը:
https://iravunk.com/sim/?p=271304&l=am/