Որտեղ եւ ինչով են զբաղված ԱՀ պատգամավորները եւ, ինչ ճակատագիր է սպասվում ԱՀ-ին հունվարի 1-ից հետո. ԱՀ ԱԺ պատգամավորը փակագծեր է բացում

Հանդիպում

Ինչո՞վ են զբաղված ԱՀ պատգամավորները ՀՀ-ում, գործո՞ւմ է այսօր ԱՀ ԱԺ-ն եւ, ի՞նչ է սպասվում ԱՀ-ին հունվարի 1-ից հետո Արախին, երբ լրանա ԱՀ նախագահ Շահրամանյանի` թշնամու ճնշումների տակ ստորագրված ԱՀ-ն լուծարելու որոշումը, որը ի գիտություն են ընդունել, վստահաբար, Ադրբեջանում: Այս եւ արցախահայերի արդարացի դժգոհությունների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով բռնի տեղահանվել է երկու անգամ` նախ Բերձորից, երկրորդ անգամ արդեն Ստեփանակերտից եւ, թերեւս, լավագույնս է հասկանում ու գիտակցում գաղթի ճանապարհը բռնելու ողջ բարոյական եւ հոգեբանական ծանրությունը.

-Շնորհակալություն հարցերի համար։ ԱՀ ԱԺ պատգամավորները՝ ինչպես յուրաքանչյուր բռնի տեղահանված արցախահայ փորձում են ապրել, հարմարվել նոր բնակության վայրին, գերակշիռ մեծամասնությունը վարձով է ապրում, կամ հարազատ բարեկամի կողմից տրված բնակարաններում։ Պատգամավորները հասարակական հիմքով են կատարում «այն աշխատանքը», որը հնարավոր է կազմակերպել այս իրողություններում։ Ինչ վերաբերում Ձեր հարցի երկրորդ մասին, ապա պետք է ասեմ, որ նախագահ Շահրամանյանը չի կարող լուծարել Ազգային ժողովը, նման սահմանադրական լիազորություններ չունի։ Ուղղակի իրավիճակի թելադրանքով կատարվել է նման որոշում, որը ուղղակիորեն պայմանավորված էր ժողովրդի կյանքին սպառնացող վտանգով։

-Իսկ ԱՀ ԱԺ-ն ի՞նչ աշխատանքներ է տանում այդ որոշումը չեղարկելու համար։

-Թույլ տվեք չպատասխանել, քանի որ ինչպես գիտեք ՀՀ-ն ակտիվ գործընթացի մեջ է խախաղության պայմանագրի քննարկումների շրջանակում և յուրաքանչյուր գործողություն, որը կարող է վնասել Հայաստանի անվտանգությանը, մեր կողմից ծանր ու թեթև է արվում և չենք բարձրաձայնում։ Հայաթափված Արցախը իր մարմնով ապահովել է մայր հայրենիքի անվտանգությունը ու պետականության գոյությունը։ Հիմա գնդակը ՀՀ իշխանությունների դաշտում է, իսկ մեր երազներում տուն դարձի ճանապարհը։ Մի քանի օր առաջ մեր բերձորցի համաքաղաքացու հետ պատահական հանդիպման ժամանակ ասաց. «ընկեր Հովհաննիսյան թեկուզ լռիվ ավերակ լինի Բերձորը, եթե մեկ վայրկյան հնարավորություն լինի կթողնեմ ամեն ինչ ու նորից կվերադառնամ»: Նույն մտքերը, իմ պատկերացմամբ յուրաքանչյուր արցախցու գլխում է, և սա է հիմնական աշխատանքը, որին լծվելու ԱՀ ԱԺ-ն՝ գտնել տուն դարձի հնարավոր ճանապարհները։

-Արցախահայ մեր հայրենակիցները մասնավոր զրույցներում դժգոհում են, որ ԱՀ պատգամավորները չեն հետաքրքրվում պատգամավորի մանդատը, այսպես ասած, իրենց շնորհած, ժողովրդի ճակատագրով: Թեեւ, հանուն ազնվության, պետք է նշել, որ կոնկրետ Ձեզանից արցախահայերը չեն դժգոհում, ավելին մատնանշում են, որ այն եզակի պատգամավորներից եք, ով մինչեւ վերջին մարդը չհանեց, դուրս չեկավ Արցախից: Որտե՞ղ են Ձեր գործընկերները, ինչո՞ւ են անտեսված բնավեր դարձած արցախահայերը սեփական երկրի իշխանավորների կողմից:

-Ձեր դիտարկումը տեղին է, իսկապես կլինեն մարդիկ, ովքեր այս ծանր ժամանակաընթացքում, բնականաբար, պիտի ակնկալեն ավելի ուշադիր և սրտացավ վերաբերմունք մեր իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես նաև պատգամավորական կորպուսի կողմից։ Սակայն ամեն մի կուսակցություն, խմբակցություն ինքն է որոշում իր անելիքը և ես չեմ կարող բոլորի փոխարեն խոսել։ Ես ի զորու եմ պատասխանել իմ քայլերի համար։ Ուղղակի ժողովուրդը բնակվում է Հայաստանի ողջ տարածքով և թե' ֆիզիկապես և թե նյութապես չի ստացվում կազմակերպել մասշտաբային հանդիպումներ։ Սակայն տեղյակ եմ, որ համայնքներում տեղի ժողովուրդը ջերմորեն է ընդունել բոլորին ու իրենց հնարավորությունների շրջանակում օգնում է հնարավորով։

Իսկ ինչ մնում է իմ մասով, կարող եմ ասել, որ ես երբեք չեմ խուսափել մարդկանց հետ ուղիղ շփումներից, և եթե զայրացած, հուզված ժողովուրդը մի բան էլ ավել է ասել, ապա փորձել եմ խնդիրների արմատը գտնել ու լուծման բանաձևը։ Երբեք դատարկ պոպուլիզմով չեմ զբաղվում։ Իսկ ինչ մնում է Արցախից վերջինը դուրս գալուն, ապա թող ներեն ինչ իմ գործընկերները, բայց վերջին դուրս եկողը ես չեմ, այլ Գագիկ Բաղունցը, Գոհար Սարգսյանը , Էլեանորա Ավանեսյանը, իրենց կատարած աշխատանքը միայն հարգանքի ու ընդօրինակման է արժանի։

 -Ունե՞ք տեղեկություններ, թե Արցախում քանի՞ հայ է մնացել, ովքե՞ր են նրանք, եւ ինչպե՞ս են բնակվում թշնամու անմիջական յաթաղանի ներքո:

-Թե քանի հայ է մնացել Արցախում ստույգ թիվ չեմ կարող նշել, իմ տեղեկություններով մոտ երկու տասնյակի չափ է։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում