Խոստացել էի, որ ինչ էլ լինի չեմ լքի Արցախս, բայց ինձ դուրս բերեցին մահամերձ վիճակում. Դադիվանքի նախկին վանահայր

Հանդիպում

«Եռաբլուրում ժամանակը կանգնում է՝ անցյալ եւ ապագա չկա։ Այստեղ միայն ներկա է, եւ դու այս իրականության մեջ ես։ Իրականություն, որի մեջ այս բոլոր տղաները կենդանի են։ Այստեղ ուղղակի սովորելու տեղ է, մաքրվելու տեղ է, վերարժեւորելու, կյանքին նորովի նայելու, իմաստավորելու տեղ է»,-այսպես սկսվեց մեր զրույցը Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում հոգեւոր ծառայության անցած Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ, ով խորը հոգոց հանելով շարունակեց.

-Ամեն առավոտ տղաներին բարի լույս ասելով քայլում եմ Եռաբլուրով, եւ ներողություն խնդրում իրենցից, որ իրենց հայրենանվեր, ազգանվեր, հերոսական գործը մենք չկարողացանք գնահատել եւ պահպաննել ըստ արժանվույն: Ներողություն եմ խնդրում ու խոստանում, որ կգա ժամանակը, որ իրենց արյան գնով կորցրած հողերը հետ կվերադարձնենք: Ամոթի ու ցավի զգացում եմ ամեն առավոտ ապրում նայելով տղաներին, ամաչում եմ, որ Արցախը մեզ չթողեց, բայց մենք թողեցինք նրան ու հեռացանք...

-Դուք մի շատ կարեւոր նկատառում արեցիք, ասելով. «Արցախը մեզ չթողեց, բայց մենք թողեցինք...»: Ին՞չ պատահեց, որ այդքան տառապանքներ կրելուց հետո, ընդամենը մի քանի օրվա ընթացքում բռնի տեղահանվեց ողջ ժողովուրդը։ 

-Ուղղակի մենակ էինք մնացել, մենակ երախը բաց թշնամու առաջ, ոչ մի տեղից հույսի նշույլ չունեինք, իսկ ուժերն անհամեմատ էին: Արցախցու առաջ հստակ պայման էր դրված. կամ ինտեգրվել, կամ ոչնչանալ, կամ լքել Արցախը... 288 օր բլոկադայի պայմաններում հյուծված, միայնակ մնացած արցախցին ընտրեց բռնի գաղթի ճանապարհը:  Այն ինչ ապրեց յուրաքանչյուր արցախցի բռնի գաղթի ճանապարհին բառերով բացատրել, նկարագրել ուղղակի անհնար է, չկա հայկական բառարանում այդ ապրումը նկարագրող հարմար բառ: Բռնի գաղթի ճանապարհ բռնելու վերքը արցախցու սրտում դեռ շատ թաց է, թաց ու բաց: Այսօր յուրաքանչյուր արցախցի գերադասում է վերադառնալ ու ապրել բլոկադայի մեջ, քան զգալ այն ներքին ամոթը, որը պատած է յուրաքանչյուրին: Պատմությունը, սերունդը մեզ չի ների, որ նման ձեւով լքեցինք Արցախը...

Ինքս խոստացել էի, որ ինչ էլ լինի չեմ լքի այն հողը, որը ներծծված է հերոսական արյմամբ, բայց ինձ դուրս բերեցին մահամերձ վիճակում: Ես սա ինչու եմ ասում, որպեսզի մարդիկ հասկանան, որ արցախցի խաղաղ բնակիչներն էին ցեղասպանվում ու կոտորվում: Մենք խաղաղ մեր տանը նստած էինք վեց հոգով, երբ հրթիռը մտավ Վանք գյուղի մեր տուն` երկուսը տեղում զոհվեվին, երեքս վիրավորեցինք, եւ միայն մեկը, ով բեկորային վնասվածք չէր ստացել` կարողացավ փրկել վիրավորներիս...Սա ասում եմ, որ մարդիկ  հասկանան, որ ծնկաչոք խաղաղության պայմանագիր չի կնքվում, որ արցախցին ցեղասպանվում էր...

https://iravunk.com/sim/?p=271276&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ