Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո. Արմեն Աշոտյան

Վերլուծություն

PostNikol. ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 13-րդ)

Որքան էլ այսօրվա իրականությունը չի տրամադրում առավել խորը ու կոնցեպտուալ հարցեր քննարկել, որքան էլ այն փակուղի է հիշեցնում, որքան էլ մեծ է գայթակղությունը համակերպվելու և մեկուսանալու անհրապույր ներկայում ապագայի մասին նյարդայնացնող քննարկումներից, սակայն կան հարցեր, որոնք պահանջում են ոչ թե ավազի մեջ թաքնված գլուխը մատնող հետույք, այլ հենց սթափ և մտածող գլուխ:
PostNikol տրամաբանության մեջ է նաև հետևյալ հարցը, որ սիմվոլիկ ձևակերպմամբ կարելի է շարադրել հետևյալ կերպ. ի՞նչ է լինելու «Նիկոլի» հետ Նիկոլից հետո: Չակերտավոր Նիկոլն այս բանաձևման մեջ ներառում է թե Փաշինյանի կողմից առաջ քաշված ուսմունքը, այն հավանող մարդկանց, և թե այն թիմը, որ կյանքի էր կոչում տվյալ մոտեցումներից բխող որոշումները:
Փորձեմ ներկայացնել մի շարք առաջարկներ այս կապակցությամբ:

1. Հայաստանում պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը:

2. Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:

3. Նույն սահմանափակումը հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց, ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ:

4. Ստեղծել «Հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով, որի գործունեության համար ներգրավել հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից: Հանձնաժողովը պետք է լիարժեք, բաց և բազմակողմանի քննության ենթարկի Փաշինյանի ղեկավարման տարիներին հանրային հնչեղության և կործանարար հետևանքներ ունեցած ցանկացած որոշում, գործընթաց, դեպք և գործողություն:

5. Իրավական, քրեական, հետևանքներ ենթադրող ցանկացած փաստ պետք է արժանանա իրական արդարադատության: Հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ և հաշվեհարդարներ: Կարճ ասած՝ նրանց հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես նրանք վարվեցին և վարվում են մեզ հետ:

Հասարակության բևեռացումը հաղթահարելը ծայրաստիճան կարևոր նախադրյալ է ազգային ներուժի կենտրոնացման և օգտագործման համար: Հարկ է լինելու լայնախոհությամբ և միասնականությամբ կանխել հայ ժողովուրդը պառակտված քաղաքակրթության վերածելու գործընթացը:

Արտաքին մարտահրավերները կարող են չեզոքացվել բացառապես ներքին կայունության և համերաշխության պարագայում: Արդարությունը կարելի է և պետք է վերականգնել և՛ արդարադատությամբ, և՛ խոստովանությամբ: Միայն այդպես է հնարավոր հասնել համընդհանուր մաքրման՝ կատարսիսի, առանց որի՝ մենք  կշարունակենք անվերջ պտտվել այս արատավոր և արյունալի շրջանակի մեջ:

Ընդդիմադիր խոսույթում հաճախ կարելի է լսել արդարացիորեն հիշատակվող «հայկական Նյուրնբերգի» անխուսափելիության մասին: Բայց անգամ այս դեպքում պետք է հիշել, որ Նյուրնբերգը ոչ թե վրեժի, այլ արդարադատության մասին էր: Այսինքն՝ ապացուցված մեղքի և համարժեք պատժի մասին է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

06.12.2023թ.

https://iravunk.com/sim/?p=271253&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը