Արմեն Բեգոյան, դուք ի՞նչ մասնագետ եք, որտեղի՞ց եք եկել, ինչո՞ւ եք թաքցնում ձեր կենսագրությունը. Կիրակոսյան

Ներքաղաքական

Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամների ու քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի միջեւ տեւական ժամանակ ընթացող սուր բանավեճը վերածվեց փոխադարձ վիրավորանքների: Իսկ պատճառը «Մերգելյան»-ի այգում տեղի ունեցած ծառահատումներն էին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ:

— ՀՈԱԿ-ի տնօրենը պնդում էր, թե «Մերգելյան»-ի այգում հատվել են միայն մոտ 30 չոր ու վթարային ծառեր: Վերջիվերջո, բարձրացված մեծ աղմուկի մեջ ո՞վ էր ճիշտ, ո՞վ` սխալ:

Նախ Արմեն Բեգոյանին կցանկանայի մեկ հարց տալ` Դուք ի՞նչ մասնագետ եք, որտեղի՞ց եք եկել, ինչո՞ւ եք թաքցնում Ձեր կենսագրությունը: Ինչ վերաբերում է «Մերգելյան»-ի այգուն, նույն այդ ՀՈԱԿ-ի տնօրենը խոչընդոտում էր ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամներին հերիք չէ, մարդկանց հեռախոսն էր խլում, հրում: Իսկ իր կողքին ինչ-որ գործատուներ կամ բիզնեսմեններ էին կանգնած, որոնք հավանաբար հավակնում էին, որ այդ տարածքը ոչ թե այգի լինի, այլ` մի զվարճանքի վայր: Այս ամենն ավագանու անդամներն ուղիղ եթերով հրապարակել են սոցցանցերում եւ նման պայմաններում նրանց հաջողվել է մի քանի ծառ փրկել: Ի դեպ, երկու տարի առաջ Մերգելյան ինստիտուտի հատվածը փակել էին եւ ասել, թե բարեկարգվում է, իսկ իրականում ավտոկայանատեղի էին սարքում եւ զուգահեռ էլ երեւի այգու ծառերն էին հատուկ դիտավորությամբ փչացնում. մի տեղ յուղ էին լցնում, մի տեղ` ժավել կամ չէին ջրում: Հիմա էլ հայտարարում են, թե այդտեղ նոր տեսակի ծառեր են տնկվելու:

— Ըստ Արմեն Բեգոյանի, տնկվելու է 76 խիստ արժեքավոր տարբեր տեսակի ծառ՝ եղեւնի, հուդայածառ, կաշտան, ուռի եւ այլն, որոնք մեծ ֆունկցիոնալություն ունեցող ծառեր են:

— Երբ այդ ծրագիրը սկսում էին, իրենց բավականին խորհուրդներ եմ տվել, բայց ոչ մի արդյունք, քանի որ այդտեղ ակնհայտ է, որ փող «գռփելու» միջոց էին գտել: Ֆինանսների նախարարության գնումների բաժնում կարող եք ինքներդ էլ տեսնել, որ տնկու հատը գնել են 155 հազար դրամով, մինչդեռ նույն այդ գումարով 155 հազար հատ սոսի կարող էինք բերել եւ տնկել Ներքին Հանդի տնկարանից: Ծառատեսակներ կան, որոնք ցանկացել են բերել, բայց չի ընդունվել: Այո՛, կարելի է մեռած ծառերը փոխարինել լավ տեսակներով, բայց պետք է լինեն նաեւ տեղական ծառատեսակներ: Ավելին` քանի որ մենք շատ քիչ կանաչապատ տարածքներ ունենք, խորհուրդ էի տրվել նաեւ, որ քաղաքում լինեն մագլցող բույսերի տեսակներ, որովհետեւ Երեւանը մագլցող բույսերի տեսակների համար էլ է: Բացի խաղողից, քաղաքում կարող են լինել մագլցող բույսերի տեսակներ, որոնք փոշեկլանիչ են: Իսկ այսօր վերացնում են անգամ թթենիները, որոնք էկոլոգիական նշանակություն ունեն: Կամ նույն թխկիները, ասում են, թե փչացած են: Բայց անգամ այդ դեպքում կարելի է կազմակերպել ծառերի բուժումը: Եթե արդեն ծառը կա, եւ կարելի է փրկել, ինչո՞ւ կտրել եւ տնկել շիվ, որը չի կպնում: Ըստ իս, «Մերգելյան»–ում հատվել են ծառեր, որոնք կարելի էր փրկել: Էլի եմ ասում` դիտավորություն եմ տեսնում, պարզապես հող էին նախապատրաստում, որպեսզի հետագայում այդտեղ շինարարություն կատարվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում