«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»

Իրավական

Հայաստանյան իշխանությունը մինչեւ այսօր չի ներում այն արցախցիներին, որոնք, կորցնելով իրենց բնօրրանը, անհանգիստ` բռնի տեղահանված եւ դեռ տեղ չհասած իրենց հարազատների ճակատագրերով, սեպտեմբերի 19-ին դուրս էին եկել փողոց եւ մասնակցում էին տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Պարզվում է՝ դեկտեմբերի 4-ին տնից բերման է ենթարկվել քառօրյա եւ 44- օրյա պատերազմների մասնակից ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ, որովհետեւ մոտ 75 օր առաջ մասնակցել է սեպտեմբերյան բողոքի ակցիաներին: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, գիշերը ժամը՝ 23:00-00:00-ի միջակայքում դատարանը կայացրել է նրան մեկ ամսով կալանավորելու որոշում: Այս մասին «Իրավունք»-ը տեղեկացավ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐԲԵՐԷԱՆԻՑ, ով ճանաչում է Դավիթին դեռ Ասկերանից:

«Պատերազմի ժամանակ Դավիթին տեսա Ասկերանում: Նկատելի էր նրա մարտունակությունն ու մինչեւ վերջ գնալու վճռականությունը: Անընդունելի է անազատության մեջ նրա հայտնվելը: Ինչո՞ւմ է նա մեղադրվում, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր: Օր առաջ ազատություն եմ մաղթում Դավիթին», - ընդգծեց Հ. Պերբերէանը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ Դավիթ Ավագյանի քրոջ՝ ՍՏԵԼԼԱ ԱՎԱԳՅԱՆԻ հետ: Նա ասաց, որ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ եւ հետո՝ բազմաթիվ հադրութցիների են բերման ենթարկել. որոշներին կալանավորել են, որոշների նկատմամբ կիրառել են տնային կալանք:

«Ենթադրում էինք, որ Դավիթին էլ հանգիստ չեն թողնի, որովհետեւ կոնկրետ մեր համագյուղացիներից կան, որոնք 1-3 ամսով կալանավորվել են, կամ նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք, այդ շարքում անչափահասներ էլ կան: Մեկին աշխատավայրից են բերման ենթարկել, մյուսին` հենց տնից, բայց ինչի՞ համար: Սեպտեմբերի 19-ի էսկալացիան տեւեց մեկ օր, բայց մինչեւ մարդիկ դուրս եկան Արցախից, բոլորս էինք անհանգիստ: Երեւանում գտնվող արցախցիներն էին հիմնականում փողոցում, որովհետեւ մեկի ծնողն էր կորել, լուր չուներ, մյուսը հարազատների համար էր մտահոգ, երրորդը կորցրել էր տուն ու բարեկամ: Բայց ոչինչ հաշվի չեն առնում, զոհվածի երեխայի էլ են կալանավորում, տան միակ աշխատողի էլ, Դավիթի պարագայում էլ ոչինչ հաշվի չառան», - պատմեց Դավիթի քույրը:

Ի դեպ, Դավիթ Ավագյանը ծնունդով Երեւանից է, բայց Հադրութում կորցրել է հայրական օջախը: Ստելլա Ավագյանից տեղեկացանք, որ Դավիթը քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին կամավոր է մեկնել առաջնագիծ: Նա առաջիններից է եղել, ով գնացել է  պատերազմ եւ մնացել մինչեւ վերջ:

«Դավիթն անցած տարի էլ մեկ ամսով կալանքի տակ էր: Երբ Ֆրանսիայի հրապարակում սկսվեցին ցույցերը, նա առաջիններից էր, ով կալանավորվեց, հետո «շարքով»-«կարգով» սկսեցին կալանավորել մյուսներին: Նա Արցախի համար ճակատագրական պահերին երբեք անտարբեր չի եղել եւ պայքարել է` ինչքան կարողացել է», - շեշտեց Ստելլա Ավագյանը:

Նշենք, որ Դավիթ Ավագյանը երեք անչափահաս երեխաների հայր է: Նրան բերման են ենթարկել այն ժամանակ, երբ տանը եղել է երեխաների հետ:

«Մի քանի անգամ ոստիկանությունից եկել են, իրեն են հարցրել, բայց տանը չի եղել: Իսկ դեկտեմբերի 4-ին եկել են, տեսել են, որ տանն է, երեխաներին ասել են՝ ձեր պապան հեսա հետ կգա, հանկարծ չմտածեք, թե չվախենաք ու տարել են: Բայց 8-13 տարեկան երեխաներ են, ամեն ինչ էլ լավ հասկանում են: Դավիթն էլ հետ չի եկել, արդեն գիշերվա կեսին դատարանը մեկամսյա կալանք կիրառեց», - ասաց Դավիթի քույրը:

Զրուցեցինք նաեւ Դավիթ Ավագյանի պաշտպանի՝ փաստաբան ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«Դավիթ Ավագյանին կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի (զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Պարզվում է՝ նա շուրջ երեք ամիս է հետախուզման մեջ է եղել, բայց այդ ընթացքում ընդամենը երկու անգամ են նրա բնակարան այցելել: Մի անգամ տան դուռը փակ է եղել, մի անգամ էլ կինն ասել է, որ տանը չէ, բայց որեւէ ծանուցում չկա, որտեղ ասվում է, թե Դավիթ Ավագյանը պետք է ներկայանա քննչական: Իսկ վերջին այցելության ժամանակ, հենց տնից են բերման ենթարկել», - մանրամասնեց փաստաբանը:

Հավելենք, որ «Իրավունքի» տեղեկություններով՝ Դավիթ Ավագյանի դեմ հարուցված քրեական վարույթի հիմքում ընդամենը մի տեսաձայնագրություն է, որտեղ տեսախցիկին մեջքով շրջված եւ ոստիկանին հարվածող չնույնականացված անձին նմանեցնում են Դավիթ Ավագյանի հետ: Ընդ որում՝ մինչեւ այսօր այդ ոստիկանի ինքնությունն էլ պարզված չէ. տուժող չկա, բայց էլ ում զրկեն ազատությունից, որոշել են: Եվ սա առաջին դեպքը չէ, թեպետ սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիաներին մասնակցածներին ամիսներով կալանավորում են, այսպես ասած, զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, սակայն նախաքննական որեւէ գործողություն չեն անում: Հոդվածի անունը դնում են խուլիգանություն եւ ուղարկում դատարան: Ըստ էության, ստացվում է, որ գնդակը դատավորների դարպասում է. կդատեն` կդատեն, չեն դատի` չեն դատի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում