Ինչու գործի դրվեց «150 դրամ» օպերացիան

Ներքաղաքական

Իրեն մունիցիպալ օմբուդսման հռչակած «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու նախորդ գումարման «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ երեկ ցնցեց համացանցը, թե Երեւանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը` այն դարձնելով 150 դրամ: Չուշացավ նաեւ քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի պարզաբանումը, որտեղ ասված է, որ ոչ թե ավտոբուսների ուղեվարձի արժեքն է քաղաքապետարանը պատրաստվում թանկացնել, այլ հետագայում միասնական տոմսային համակարգը ներդնելուց հետո կդիտարկվեն ուղեվարձի գնային քաղաքականությունը: Ի պատասխան Խաժակյանն էլ «հրթիռեց» քաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա, թե նա իր հետ բանավեճում հստակ ասել է, որ մինչեւ այս տարվա վերջ միասնական տոմսային համակարգը ամբողջապես կներդրվի, իսկ այս տարվա ավարտին մնացել է 25 օր:

Ի վերջո, ճիշտ էր, թե սխալ Խաժակյանը, պարզ կլինի 25 օր անց, քանի որ նախկին «Ելք» դաշինքի որեւէ անդամի խոսքին հավատալը միամտություն կլինի, սակայն, թե ինչով էր պայմանավորված «150 դրամ» օպերացիան իրականացնելը հենց հիմա, իշխանական կուլիսներում ունեն իրենց վարկածը: «Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն իր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կուսակցության միջոցով որոշել է Տիգրան Ավինյանին «իր տեղը ցույց տալ», իսկ մյուս կողմից շարքային ՔՊ–ականների շրջանում տպավորություն թողել, թե Խաժակյանի միջոցով տրանսպորտն էլ թանկացնելու տրամադրություններն են ստուգում: Իսկ այս «սեւ գործը» ԼՀԿ-ն անում է մեծ սիրով` ունենալով Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության փորձը: Երեւանի ավագանու եւ խորհրդարանական հնարավոր արտահերթ ընտրությունների խոսակցությունների ֆոնին` հիմա էլ ԼՀԿ-ն կդիրքավորվի` իբրեւ ընդդիմություն եւ Արամ Զավենիչի կուսակցության պես կհայտնվի իշխանական կոալիցիայում, երբ ՔՊ-ի ձայները հերթական անգամ չեն հերիքի:

Սեփ. լրատվություն 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում