«Պույ-պույ մկնիկը» թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ ընկերության մասին է. առաջնախաղ` «Թատրոն Կայարանում»

Մշակութային

«Թատրոն Կայարան»-ում տեղի ունեցավ «Պույ-Պույ մկնիկը» մանկական հեքիաթ-մյուզիքլի առաջնախաղը: Այս առիթով «Իրավունք»-ը զրուցել է ներկայացման բեմադրիչ, ռեժիսոր ՌԻՄԱ ՀՈՎԵՅԱՆԻ հետ:

— «Պույ-Պույ մկնիկը» բեմադրելու գաղափարն ո՞ւմն էր:

— Ներկայացման առաջարկը եղել է «Թատրոն Կայարանի» կողմից, որը համընկել է իմ կարծիքի հետ, որ արժե անդրադառնալ այս գործին: «Պույ-Պույ մկնիկը» շատ գունավոր ու սիրուն հեքիաթ է, որի պակասն այսօր բեմում կար: Հիմա շատ քիչ են անդրադառնում այս գործին:

— Ներկայացման մեջ նոր մոտեցումներ կա՞ն:

— «Պույ-Պույ մկնիկը» ասելով` հանդիսատեսը միանգամից պատկերացնում է մեզ ծանոթ տիպիկ հեքիաթը եւ նաեւ մուլտֆիլմը, որով շատ տպավորված են: Այսինքն` հենց «Պույ-Պույ մկնիկը» միանգամից ասոցավում է մուլտֆիլմի հետ: Իսկ սա նոր մոտեցում է, նոր հերոսներ կան, նոր կերպարներ եւ նոր ասելիքներ: Սա լրիվ ուրիշ հեքիաթ է, իհարկե, հիմնվելով մեզ ծանոթ սյուժեի վրա:

Երաժշտական մասում էլ կա՞ն փոփոխություններ:

— Մյուզիքլ է, եւ երաժշտությունները, երգերը շատ են այստեղ: Ծանոթ մելոդիաներ այստեղ, ինչ խոսք, կլսենք: Երաժշտությունների հեղինակը շատ տաղանդավոր կոմպոզիտոր Սերգեյ Հովհաննիսյանն է, իսկ բառերի հեղինակը ես եմ: Մի փոքր ծանոթ բաներ, ամեն դեպքում, կտեսնի հանդիսատեսը: Նոր երգեր ունենք, որոնք շատ են:

— «Թատրոն Կայարան» շա՞տ են հաճախում:

— Այո, «Թատրոն Կայարանը» հանդիսատեսի շատ մեծ բանակ ունի: Ներկայացումներն անցնում են լեփ լեցուն դահլիճում: Հուսով եմ, որ հանդիսատեսն այս ներկայացումն էլ կհավանի, ինչպես բոլոր մանկական ներկայացումները, եւ հուսախաբ չեմ անի հենց այդ բանակին, ովքեր սովոր են գալ այստեղ եւ նայել սիրուն, լուսավոր ներկայացումներ:

Թատրոնի ամանորյա ծրագրում լինելո՞ւ է «Պույ-Պույ մկնիկը»:

— Ամանորյա շատ գունավոր ներկայացումներ կլինեն, բայց «Պույ-Պույ մկնիկը» ամբողջ տարվա համար է:

Այս հեքիաթի Ձեր իսկ փոփոխած տարբերակի հիմնական ասելիքը ո՞րն է:

Ներկայացման մեջ շատ հետաքրքիր մտքեր են առաջ քաշվում թե՛ պատերազմի , թե՛ խաղաղության մասին եւ թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ ընկերության մասին: Կարծում եմ` սա հիմնական հարցն է, որ ուղիղ կարմիր գծով այսպես գնում է` ընկերությունը` խաղաղության եւ պատերազմի ժամանակ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում