Պարզվեց, որ իշխանությունների համար Նիկոլ ասելը վիրավորական է

Հասարակություն

ԱԺ-ում այսօր ցնցող ճառով հանդես եկավ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Դիմելով պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, որտեղ նա 2 անգամ Փաշինյանին դիմեց անունով, արշակյանն ասաց. <Ուզում եմ իմ հարգանքը դրսևորել Ձեր ընտրողների և խորհրդարանի նկատմամբ: Պիտի խնդրեմ, որ Ձեր ելույթներում երկրի ղեկավար ընտրված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեք պարոն վարչապետով կամ պարոն Փաշինյանով և այլևս չդիմեք անունով: Սրանով կարտահայտեք Ձեր հարգանքը խորհրդարանի և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Հաջորդ անգամ Ձեր ելույթը կընդհատվի և ցանկացած պատգամավորի ելույթ կընդհատվի եթե դուք նման գործելաոճով հանդես գաք և ես չեմ հանդուրժի ձեր անհարգալից պահվածքը այստեղ>:

Կարճ ասածմ սույն փոխնախագահն այն միտքն է առաջ տանում, թե Նիկոլ ասելը, այն է՝ անձի մասին նրա իսկ անունով խոսելն անհարգալից է, այն է՝ վիրավորական: Օրինակ, եթե Արշակյանին ասեց Հակոբ, նա կվիրավորվի: Դե եթե Հակոբը սեփական անունից նեղվում է, մարդուն անտեղի չվիրավորենք՝ դիմենք պարոն Արշակյանով, կամ, եթե շատ է ուզում, կարող ենք նաեւ ամենապարոն ասել, սուպեր պարոն, պարոնագույն, կամ կարելի է նաեւ երկու անգամ՝ պարոն-պարոն Արշակյան: Բայց դրանով հանդերձ, պարոն-պարոն Արշակյանը երեւի մեկ բան է մոռացել. ժամանակին մարդիկ ընտրել են <Նիկոլ վարչապետ>, <հեղափոխության> ժամանակներում բոլորն էին ասում Նիկոլը, եւ ոչինչ, չէր վիրավորվում: Արշակն էլ, երեւի, իրենց անունով դիմելուց չէր վիրավորվում: Ու հիմա ի՞նչ է դարձել, եթե վիրավորվում են, որ շարքային մահկանացուները նրանց անունով են դիմում, պահանջում են պարոնով դիմել, պարոն-պարոն Արշակյանը դրանով ուզում է հասկացնել, թե այնքան են աճել, որ շարքային քաղաքացիներն էլ պետք է իրենց նոքյարի դերո՞ւմ տեսնեն: Ու միայն նրա համար, որ ամեն մեկը մի չաղլիկ պաշտո՞ն է կպցրել: Բայց երեւի մոռացել է, որ այդ պաշտոնը կորցնելն էլ կա: Երեւի մի բան էլ են մոռացել. հարգանքը պետք է վաստակել, եւ դա հաստատ երկրի հերն անիծելով չի լինում: Չնայած, երեւի պարոն-պարոն Արշակյանն էլ է ճիշտ. էն վիճակն են երկիրը հասցրել, որ արդեն Նիկոլ ասելը բնազդաբար վիրավորանք են համարում: Ի դեպ, Արշակյանին կարող ենք նաեւ հուշել, որ անգամ ԱՄՆ նախագահը չի վիրավորվում, երբ իրեն անունով են դիմում:
 
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին