7-րդ դասարանի պատմության դասագիրքը չի կարող դիտվել որպես դասագիրք, այն պետք է համարվի խոտան. Դեմոյան

Հանդիպում

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային քննարկումների արդյունքում կազմվել է մասնագիտական եզրակացություն: Քննարկմանը մասնակցել են հայ պատմագիտության, հնագիտության, հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող նեղ ոլորտային մասնագետներ, ոլորտի ճանաչված գիտնականներ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ, ով եւս մասնակցել է քննարկմանը ու հանդես եկել մասնագիտական եզրակացությամբ:

— Որո՞նք են Ձեր գնահատականները, արդյո՞ք անհրաժեշտություն կա դասագիրքը փոխելու, եւ ի՞նչ սխալներ են տեղ գտել, որ այսչափ աղմուկ է բարձրացել:

— Այնտեղ նախապատմություն կա, որին ես անդրադարձել եմ դեռեւս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին, ես գրախոսեցի 9-րդ դասարանի պատմության դասագիրքը, 7-րդ դասարանի պատմության դասագիրքը գրախոսելը նորություն չէր: Այս տարվա ընթացքում ես երկու հրատարակությունները՝ 2012թ.-ին տպագրված ու 2019-ին վերահրատարակված հրատարակչությունները գրախոսել եմ: Նոր իշխանությունները գտել էին, որ 2012թ.-ի հրատարակությունը վատն է, եւ Արայիկ Հարությունյանը հանձնաժողով էր ստեղծել ու հրավիրել էր իբրեւ մասնագետների, 300 նորամուծություն եւ փոփոխություններ էին արել, որից հետո դասագիրքը ահավոր վիճակի էր ստացվել, ես չեմ երաշխավորում, որ դրանից առաջ դասագիրքը լավն էր: Գրախոսությունները տպագրվեցին, եւ հասկանալով, որ նոր հրատարակություն է պատրաստվում՝ ես բաց հայտարարություն արեցի, որ պատրաստ եմ անվճար, հասարակական հիմունքներով մասնակցել այդ աշխատանքներին, զուտ սրտացավություն էր, ինչո՞ւ ես պետք է ինքնաառաջադրվեի անվճար մասնակցել խմբագրման, փորձաքննության աշխատանքներին, բայց արձագանք չեղավ նախարարության կողմից, եւ հետո տպեցին այս դասագիրքը, որը, մեղմ ասած, եթե կարելի է դասագիրք անվանել: Ի թիվս այլ մասնագետ-գիտնականների, ես եւս առանձին գրախոսական կազմեցի եւ հրապարակեցի ֆեյսբուքյան իմ անձնական էջին: Դրանից հետո քննարկումներ եղան, եւ որոշեցինք, որ այստեղ համախմբման գործոնը կարեւոր լինի, մի կողմ դնելով անձնական ինչ-ինչ խնդիրները, եթե կան, բայց այստեղ գինն այնքան բարձր է, որ անձնական խնդիրները չէին կարող լինել առաջնահերթ, որպեսզի մասնագիտական դաշտում այդ համախմբումը չլիներ: Այսօր երեխաներին հրամցվում է մի անհատի կողմից գրված մի բան, որը պիտի երեխան ու ուսուցիչը յուրացնեն: Այստեղ երեխաների եւ ուսուցիչների իրավունքների կոպիտ խախտում կա գերատեսչական մակարդակով: Ինչո՞ւ է որոշվել, որ գիրքը մի հոգի պետք է գրի: Այս ի՞նչ մարմիններ են ստեղծվել պետության ներսում, որոնք սկսում են ուղղորդել, կարգավորել, մտնել տարբեր կոռուպցիոն գործարքների մեջ: Տվյալ դեպքում, այս դասագիրքը ակնհայտ է, որ ունի կոռուպցիոն ռիսկեր: Այստեղ կա շահերի բախում, որի նպատակն է ամեն կերպ անցկացնել այս դասագիրքը եւ պարտադրել, իսկ պարտադրելը նախարարի շուրթերով նշանակում է «յոլա գնալ»: Ուրեմն՝ մեր պատմության ակունքների ազգաստեղծման, պետականաստեղծման ամբողջ պատմությունը, որտեղի՞ց ենք գալիս՝ «յոլա գնալու» տարբերակ է առաջարկվում  նախարարության կողմից: Քննարկումը բավականին շահեկան էր մասնագիտական հանրության կողմից, ովքեր բացակա էին, հետագայում ծանոթացան եզրակացության տեքստին, իրենց ստորագրությունները դրեցին, միացան:

— Այսինքն՝ հնարավո՞ր է հասնել արդյունքի, որպեսզի վերանայվեն ու փոխվեն դասագրքերը:

— Նման մասնագիտական պատկառելի խմբի կողմից, այսպիսի կարծիքի հրապարակումը ենթադրում է ոչ թե այն, որ գնդակը, այլ գնդակները եւ ոչ թե նախարարության դաշտում են, այլ նախարարության դարպասում են արդեն: Դրանից հետո լռելը նույնպես կունենա իր արձագանքը, գոնե իմ մասով երաշխավորում եմ, կոլեգիալ որոշում կրկին կառաջարկենք, եթե նախարարությունը լուռ է մնալու կամ փորձելու է հայտնի մեթոդներով զարտուղի ճանապարհներ փնտրել, որպեսզի սա ինչ-որ ձեւով լղոզի, անցնի: Սա այն դեպքը չէ, որ լղոզեն, մեր սկզբունքային որոշումն է, որ դասագիրքը չի կարող դիտվել որպես դասագիրք հանրակրթության համակարգում կիրառվելու համար, այն պետք է համարվի խոտան, նորը գրվի, մեղավորներին էլ գտնեն:

— Բազմաթիվ մասնագետներ նշում են, որ գիրքը ենթակա չէ դպրոցում ուսուցանելու համար, առկա են բազմաթիվ սխալներ: Ի վերջո, այստեղ միտո՞ւմ կա, թե՞ անգրագիտության հետեւանք է:

— Ես անձնական վիրավորանքների դաշտ չեմ ուզում տեղափոխել այս հարցը: Իրականում հարցը գիտականության, մանկավարժության, հոգեբանության դաշտում է: Կան լայնածավալ ոչ մասնագիտական քննարկումներ, շատ կտրուկ, ծայրահեղ կոչեր, որը մեզ համար անընդունելի է: Այստեղ կոպիտ մեթոդական սխալներ են, որոշումների կայացման ոչ ճիշտ հաջորդականություն է եղել` սկսած նրանից, որ մեկ ՀԿ-ի են վստահել: Ի դեպ, նախկինում էլ կար այդպիսի բան, խմբագրակազմեր կային, որոնք միշտ ստանում էին պատվերը: Պատմություն առարկան, որտեղ շատ բաներ վիճելի են, շատ բաներ հաստատված չեն, մեկ անձի վստահելը սխալ է: Դասագիրքը չի հասկացվել  որպես կարեւորագույն գրահրատարակչական միավոր, որը պետք է անխոցելի լիներ տեքստի, տառաչափի, լուսանկարչական նյութի ընտրության, լուսանկար-տեքստ համադրության առումով: Այնտեղ ոչ մի բան չկա, հապշտապ արված մի բան է, որը հաստատել է հենց հեղինակը: Մի հաղորդման ժամանակ նա ասաց, որ վրիպակներ կլինեն, տպարանում արագացրել են, դրա հետեւանքն է: Ի՞նչ է սա նշանակում, առաջին հերթին հենց այս բառերի վրա հիմնվելով, որպես սկզբնաղբյուր, պետք է հասկանալ, որ եղել է կրավորական, ոչ պատասխանատու մոտեցում Պատմության դասագիրք պատրաստելու համար: Կենաց-մահվան հարց է գալիս, այսպիսի դոզավորված մասնագիտական ծանրակշիռ փաստաթուղթ հանելուն հաշվի չառնելը նախարարության կողմից շատ վատ է բնութագրվելու, իսկ դասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, կարծում եմ, որ ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ:Ամենակարեւորը, որ նախարարությունը հետագայում ամպագոռգոռ ծրագրեր է նախատեսում, պետք է հարց տանք` եթե դուք մեկ դասագիրք եք տապալում, ինչպե՞ս կարող եք ավելի խոշոր ծրագրեր եւ պետական միջոցներ տնօրինել: Ես չեմ ուզում հիմա ենթադրել , թե նախարարությունը հիմա ինչ քայլեր կձեռնարկի, ուղղակի իրենց տեղը չէի ցանկանա լինել այսպիսի բան հրապարակելուց հետո, որովհետեւ գլխավոր հարցը հետեւյալն է՝ մնո՞ւմ է դասագիրքը, թե` ոչ, այլ տարբերակ չկա:

— Եթե հանեն դասագիրքը, ստացվում է, որ ամբողջ տարին երեխաները պատմություն առարկա չե՞ն անցնելու դպրոցում:

— Դա մեկ, երկրորդն էլ՝ ովքե՞ր են պատասխան տալու սխալ որոշումների շղթայի համար, եւ ովքե՞ր են պատասխան տալու պետությանը հասցված նյութական վնասի համար:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271076&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ