«Հայաքվեի» տխրահռչակ ավարտը

Ներքաղաքական

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 3 կողմ եւ 7 դեմ ձայներով հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաքվեի» նախագծին: Այսպիսով`  նախագիծը չի ընդգրկվում ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։ Այն իրենից ենթադրում էր Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի` ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ առաջարկում էր Արցախին վերաբերող հոդվածում թվարկել այն կոնկրետ գործողությունները եւ անձանց շրջանակը, որոնք այդ հանցագործության հնարավոր կատարողներ կարող են լինել: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հորդորով` նա նույնիսկ իր առաջարկը գրավոր ներկայացրեց։ Սակայն ՔՊ-ական պատգամավոր ԱՐՈՒՍՅԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ հղում անելով «Հանրաքվեի մասին» օրենքին` ընդգծեց, որ եթե հիմա հետաձգում է օրենքի նախագծի քվեարկությունը, ապա այդտեղ հնարավորություն կա նախագիծն ավտոմատ մերժելու` առանց քվեարկության»: Այդուհանդերձ, հանձնաժողովը քվեարկեց եւ մերժեց նաեւ Արծվիկ Մինասյանի առաջարկը:

ՔՊ-ական պատգամավոր ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էլ հայտարարեց, որ հնարավոր չէ նախագծի քննարկումը հետաձգել, եթե հիմնական զեկուցողի կողմից չկա լրամշակման վերաբերյալ առաջարկ, որը կընդունվի հանձնաժողովի կողմից:

«Միակ տարբերակը, որը հիմա կարող եք անել` պարզապես, նախագիծը հիմա դնելն է քվեարկության, եթե, իհարկե, հեղինակը հետ չի կանչում նախագիծը։ Քննարկումը սկսվել է, պետք է ավարտվի քվեարկությամբ»,- շեշտեց Վլադիմիր Վարդանյանը, եւ քվեարկությամբ ազդարարվեց «Հայաքվեի» տխրահչռակ ավարտը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում