Ամեն օր գրանցում ենք թույլ երկրաշարժներ մեր տարածաշրջանում, այդ թվում` ՀՀ-ում. Ջերմաստիճանի անոմալ բարձրացումը կա՞պ ունի երկաշարժների հետ

Հանդիպում

Վերջին ժամանակներում մեր տարածաշրջանին բնորոշ երկրաշարժերն ու հետցնցումները հաճախակի են դարձել, ինչը մեր հանրապետության բնակչության  շրջանում տագնապի ու վախի մթնոլորտ է ձևավորում բնական այս երևույթի նկատմամբ: Երկրաշարժերը տեղի են ունենում  երկրի ընդերքի որոշակի զանգվածում կուտակված կտրուկ  էներգիայի լիցքաթափման արդյունքում, ուղեկցվում երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում  և տատանումների ձևով հաղորդվում մեծ հեռավորությունների վրա։

Թեև ժոողովրդի շրջանում տարածված է այն կարծիքը, որ երկրաշարժերի վտանգն առավել մեծանում է արևոտ ու տաք եղանակի պայմաններում, սակայն մասնագետները վստահեցնում են, որ եղանակային պայմանները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ երկրի ընդերքում զարգացող այս երևույթի վրա: «Երկրաշարժը  բնական այն աղետն է, որը կանխատեսել թերևս անհնար է: Չկա այնպիսի գիտություն, որը կարող է ճշգրիտ որոշել երկրաշարժերի առաջացման վայրը կամ ժամը: Մթնոլորտային որևէ երևույթ ինչ-որ կերպ կապ չունի այս բնական աղետի հետ, երկրաշարժեր լինում են թե՛ ձմռանը, թե՛ ամռանը»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց  «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մագարյանը:

-Հնարավո՞ր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը։

-Ընդհանրապես ո՛չ, կարելի է, օրինակ, տարվա ընթացքում 50 կամ 70 տոկոս հավանականությամբ կանխատեսել հնարավոր երկրաշարժը: Բայց, որ կարողանանք կանխատեսել հնարավոր երկրաշարշի օրը, ժամը, վարկյանը այս պահին անհնար է, ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ ողջ աշխարհում:

-Այս պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ սեյսմիկ իրավիճակը, կան մոտալուտ երկրաշարժների հավականություններ:

-Այս պահի դրությամբ, որ ասեմ ունենք անհանգստացմող անոմալիաներ` չունենք: Ամեն օր գրանցում ենք թույլ երկրաշարժներ մեր տարածաշրջանում, այդ թվում` ՀՀ-ում, որի մեծ մասը չի զգացվում բնակչության կողմից: Դրանք ընդամենը գրանցվում են սեյսմոգրաֆները, բայց չեմ կարծում, որ այս պահին անհանգստնալու կարիք կա: Այսինքն ՀՀ–ում ուժեղ կամ աղետալի հնարավոր երկրաշարժերի մասով անհանգստանալու պատճառ չկա։ Ուժեղ ասելով` նկատի ունեմ 5.5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը:

-Ասում են, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը, սա ե՞ւս միֆ է, թե՞:
– Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան:

-ՀՀ, ո՞ր տարածքներն այսօր առավել ռիսկային համարվում հնարավոր երկրաշարժների դեպքում:

-Եփե նկատի ունեք սեյսմիկ վտանգը, ապա մեր ամբողջ տարածաշրջանը սեյսմիկ վտանգի գոտում է, իսկ ռիսկը հիմնվում է վտանգի վրա: Իսկ, եթե առհասարակ վերցնենք, ապա ամենամեծ ռիսկային գոտում Երեւանն է:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում