«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը»

ՍԻՄ-Ֆոտոռեպորտաժ

ՌԴ մշակույթի եւ կատարողական արվեստի միջազգային ակադեմիական համալսարանի կողմից իրականացվող «Կոնստանտին Օրբելյան»-ի անվան արվեստի եւ երաժշտության ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնին իր քարակերտ «Հայոց այբուբենով» կմասնակցի ՍԻՄ կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, քարագործ վարպետ ՄՆԱՑԱԿԱՆ ԿԼԵԿՉՅԱՆԸ: Վանաձորում նա առավել հայտնի է վարպետ Մնո անունով, ում ջանքերով ժամանակին վերանորոգվել է հայտնի «Թթու ջուր» կոչվող աղբյուրը, Զորավար Անդրանիկի հուշարձանի պատվանդանը եւ մի շարք այլ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, շինություններ: Արդեն 30 տարուց ավելի է, ինչ վարպետ Մնոն գտել է ոչ միայն քարից հաց քամելու, այլեւ քարին շունչ տալու գաղտնիքը, իսկ այժմ իր շունչն էլ պահած՝ անհամբերությամբ սպասում է առաջիկա օրերին կայանալիք մրցույթ-փառատոնի արդյունքներին:

«Իրավունքի» հետ զրույցում նա ցավով նշեց, որ ֆիզիկապես մրցույթին մասնակցելու համար 430 հազար գումար էր անհրաժեշտ, սակայն հովանավոր չգտնելու պատճառով՝ օնլայն է մասնակցելու մրցույթին:

«Իհարկե, եթե ֆիզիկապես ներկա լինեի, լավ կլիներ, որովհետեւ մրցույթին մասնակցելու է 18 պետություն, եւ սա լավ հնարավորություն էր եւս մեկ անգամ աշխարհի տարբեր հեռուստատեսություններով ներկայացնելու հայկական արվեստը: Որոշել էի մասնակցեի տարազով, ծածանեի մեր Եռագույնն ու հենց տեղում ներկայացնեի «Հայոց այբուբեն» քրիստոնեական քանդակը: Բայց պարզվեց, որ մեր մեծահարուստները հետաքրքրված չեն արվեստով, իսկ պարտքով չէի ուզում վերցնել, չէ որ ես ինձ համար չէի մեկնելու, այլ երկիրն էի ներկայացնելու», - ասաց վարպետ Մնոն:

Անդրադառնալով իր քարակերտ «Հայոց այբուբեն»-ին՝ Մնացական Կլեկչյանը նշեց, որ տարուց ավել է տեւել՝ մինչեւ այն կյանքի է կոչել:

«Մի անգամ քանդակեցի, դուրս չեկավ, ուրիշ քար գնեցի, նոր գծագիր գծեցի եւ արդյունքում ստացվեց շատ հետաքրքիր քանդակ: Այն բացված գիրք է, որը դրված է փակ գրքերի վրա: Բացված գրքի աջ մասում ներկայացված է մեր միջնադարյան ծաղկած խաչը, իսկ խաչի մեջտեղում մեր հավիտենական կյանքի խորհրդանիշն է: Քարի ձախ մասում էլ մեր այբուբենն է: Բացված գիրքը խորհրդանշում է մեր մշակույթը, քրիստոնեությունը, պատմությունը, ազգային արժեքները: Իսկ փակ գրքերը խորհրդանշում են մեր հազարամյա պատմությունը», - մանրամասնեց Կլեկչյանը:

Վարպետ Մնոն հույս հայտնեց, որ այս քարակերտ ստեղծագործությունն ավելի մեծ չափերով մի օր տեղ կգտնի նաեւ Երեւանում: Նա մի քանի անգամ դիմել է Վանաձորի պատկան մարմիններին, սակայն հասկացել, որ գործը գլուխ չի գա եւ հույսը կտրել է, որ հարազատ քաղաքում «Հայոց այբուբենը» տեղ կգտնի:

«Եթե կարողանամ մի հովանավոր գտնել, այս քանդակի մեծ տարբերակը կարող ենք տեղադրել Երեւանում», - լավատեսությամբ՝ նշեց քարակերտ «Հայոց այբուբենի» հեղինակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան