Տեսել ու լսել եմ անհույս ճիչեր, որոնք կարճ ժամանակ անց սառում էին քարերի արանքում.Տեր Մակար վարդապետ Հակոբյան

Հանդիպում

Հայաստանում 35 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Քչերը, սակայն, գիտեն, որ ավերիչ երկրաշարժը վերապրածների շարքում է նաեւ այսօր Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը, ով 1988թ.-ինը ընդամենը 9 տարեկան էր: Թեմի առաջնորդը «Իրավունքի» հետ զրույցում այսօրվա նման հիշում է.

-9 տարեկան էի, Գյումրու Պետրոս Դուրյանի անվան դպրոցի երրորդ դասարանում էի սովորում, ամեն օրվա նման այդ օրը գնացել էինք դպրոց: Այդ օրը Գյումրին ցնցվեց նախ կարճ ժամանակ, հետո երկրորդ ցնցումը դարձավ համընդհանուր աղետի պատճառ: Դասապրոցեսի մեջ էինք, երբ դասարանը ցնցվեց, ուսուցիչները միանգամից խառնվեցին իրար, մեր դասարանը առաջին հարկում էր, կոտրեցին պատուհանը ու ամբողջ դասարանին օգնեցին դուրս գալ: Երբ հայտնվեցինք դպրոցի բակում, արդեն աղետը անդառնալի էր: Աչքներիս առաջ փուլ եկավ դպրոցի մի հատվածը, մոտիկ տեղակայված կաթսայատունը, իսկ մի քիչ այն կողմ փլուզվում էին 9 հարկանի շենքերը: Բայց այդ ժամանակ էլ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, առավելեւս չէինք պատկերացնում, որ նույն պահին ավերվում է ոչ միայն Գյումրին, այլ նաեւ հանրապետության այլ  քաղաքներ: Եկանք տուն, տեսանք, որ մեր կողքի շենքն էլ էր գենտին հավասարվել, իսկ փլատակների տակ արդեն հորեղբորս կինն ու աղջիկն են: Հայրս այդ ժամանակ հոգեւորական էր, թեեւ մեզ` երեխաներիս ուղարկել էին Թալին, բայց մենք երկար  չհամակերպվեցինք, վերադարձանք Գյումրի, սկզբում վրանների տակ էինք հաճախում դպրոց, հետո տնակներում:

Հոգեւորականը դժվարանում է նկարագրել այն ապրումները, որոնք պատել էին այդ օրերին ու դրանից հետո մեր հայրենակիցները.

 -Չգիտեմ, դժվար է նկարագրել այն դժոխային ապրումները, որոնք ապրել եմ ես ու իմ հասկակիցները ընդամենը 9 տարեկան հասակում: Ընտանիքներ են եղել ողջ-ողջ մնացել են փլատակների տակ, հազարավոր երեխաներ որբ մնացին, երեխաները կորցրեցին ծնողներին, որբությունն  ու սուգը անհնար է բառերով նկարագրել: Աչքիս առաջ մեր դպրոցի հավաքարարը մնաց փլատակի տակ, տեսել ու լսել եմ անհույս ճիչեր, որոնք սառան քարերի արանքում:

https://iravunk.com/sim/?p=271046&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ